Ոստիկանները ծեծելով ու քարշ տալով բերման ենթարկեցին քաղաքացուն
Ոստիկանները և սևբերետավորները Օպերայի մոտից ծեծելով ու քարշ տալով բերման ենթարկեցին քաղաքացուն: Մեկ տասնյակ ոստիկաններ ու սևբերետավորներ բռնի ուժով նրան նստեցրեցին մեքենա և բերման ենթարկեցին:
«Այդ տղան ուղղակի ճանապարհն էր փորձում անցնել»,-ասաց ականատեսներից մեկը:
«Մարդը շատ նորմալ խնդրեց, ասաց ճանապարհը բացեք անցնեմ, չթողեցին: Հետո սկսեցին զրուցել, քիչ հետո էլ իրար հայհոյել: Սևբերետավորները հարձակվեցին, սկսեցին 5-6 հոգով ծեծել, սեռական բնույթի հայհոյանքներ հասցնել»,-պատմեց մեկ այլ ականատես՝ նշելով, որ բերման ենթարկված քաղաքացին ուղղակի ցանկանում էր անցնել փողոցը, որը ոստիկանները փակ են պահում:
Հիշեցնենք, որ այսօր Ազատության հրապարակում նախատեսված Բագրատ Սրբազանի գլխավորած շարժման բողոքի ակցիային ընդառաջ ոստիկանական մեծաթիվ ուժեր են բերվել Երևանի կենտրոն: Ոստիկանական բազմաթիվ մեքենաներ են կայանված այս պահին Օպերայի շենքին հարակից հատվածներում:
Մետաղյա արգելապատնեշներով փակվել են Օպերայի շենքը շրջապատող փողոցների մայթերը: Արգելապատնեշներով շրջափակված է նաև Ազատության հրապարակը, որտեղ սպասվող միջոցառման շրջանակներում տաղավարներ և սեղաններ են տեղադրված: Քաղաքացիները ստիպված են շրջանցել արգելապատնեշները:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-21 14:43
Арест главы ГК "Ташир" Самвела Карапетяна в Армении выгоден Евросоюзу. Такое мнение старший научный сотрудник Института глобальной политики Джордж Самуэли высказал в интервью RT.
-
2025-06-21 14:38
Не менее 430 человек погибли и более 3,5 тысячи – пострадали в Иране с начала конфликта с Израилем. Об этом сообщает иранское агентство Nour News со ссылкой на Минздрав страны.
-
2025-06-21 13:25
Во время встречи премьер-министра Армении Никола Пашиняна с представителями армянской общины в Турции выступила Делал Динк – дочь убитого главного редактора турецко-армянской еженедельной газеты «Акос» Гранта Динка.
-
2025-06-21 13:23
По сути, мы с Турцией начали отношения с нулевой точки, по сути, это возможность установить новые отношения, и это исходит из интересов наших стран. Об этом на встрече с армянской общиной Турции до встречи с Эрдоганом заявил премьер-министр Армении Никол Пашинян.