Կիրանցի ղեկավար․ Եթե կամուրջն Ադրբեջանին անցնի, նորակառույց դպրոցում ոչ մի աշակերտ դաս չի անելու
Եթե կամուրջն Ադրբեջանին անցնի, նորակառույց դպրոցում ոչ մի աշակերտ դաս չի անելու: Այս մասին նշել է տավուշի մարզի Կիրանցի վարչական ղեկավար Կամո Շահինյանը՝ լրագրող Ոսկան Սարգսյանի հետ զրույցում:
Լրագրողը նշել է. «Իջևան համայնքի Կիրանց գյուղի վարչական Կամո Շահինյանին հարցրի՝ մայիսի 15-ը սահմանազատման վերջին օրն է, Կիրանց չափագրողներ չե՞ն գնացել;
Նա հայտնեց, որ գյուղ չափագրողներ չեն գնացել, իր տվյալներով՝ բանակցություններ են ընթանում; Հարցրի, թե ովքեր են բանակցողները, ասաց, որ չգիտի։ Կ․Շահինյանի խոսքերով դեռևս ճշտված չեն վիճահարույց 3 սյուների տեղադրման կետերը, եթե 3 կետերը լինեն ըստ ներկայացված սահմանազատման քարտեզի, ապա Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի կամուրջը, դրանից 130 մետր էլ դեպի Կիրանց գյուղը, անցնում են Ադրբեջանին։
Կիրանցի վարչական ղեկավարն ասաց, որ այդ դեպքում Կիրանցում կառուցվող դպրոցի շենքը (այն շահագործման կհանձնվի սեպտեմբերին) կհայտնվի ադրբեջանցի զինյալների անմիջական տեսադաշտում, ոչ մի ծնող չի համաձայվի, որ իր երեխան այնտեղ դասեր անի։
Հավելեմ, որ 2021թ․ հունիսի 20-ի ԱԺ ընտրություններում Կիրանցի ընտրողների մեծամասնությունը ընտրել է ՔՊ կուսակցությանը։ Հերոսական տարեգրություն ունեցող Կիրանցը Տավուշի սահմանամերձ այն եզակի գյուղերից է, որտեղից վերջին տարիներին արտագաղթ չի եղել, գյուղի բնակչությունն ավելացել է»։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-02 19:39
Президент России Владимир Путин разрешил братьям Вардану и Давиду Амарянам, владельцам ЗАО "Балчуг Капитал", выкупить акции "Газпрома", "Роснефти" и других российских компаний у американской банковской группы Goldman Sachs.
-
2025-04-02 19:36
Минобороны Армении опровергло очередную сообщение азербайджанского военного ведомства об обстреле позиций.
-
2025-04-02 19:32
На пленарной сессии Европейского парламента состоялось голосование по ежегодным докладам о внешней и безопасности политике ЕС, а также о политике в сфере обороны и безопасности Евросоюза.
-
2025-04-02 19:30
В миграционное законодательство РФ внесены изменения, согласно которым установлены новые правила въезда для граждан безвизовых стран.