Բագրատ Սրբազան․ Կանադայում տեղի ունեցածը շատ նուրբ հարց է
Ես Կանադայի թեմի առաջնորդ եղել եմ 10 տարի, այնտեղ եկեղեցու նյութի, դրամի ու ծախսումների հետ կապված ցանկացած հարց անցնում է հետևյալ խողովակներով՝ թեմական խորհուրդ, պատգամավորական ժողով, անդամական ժողով կալվածոց տեսչություն։ Այս մասին, այսօր՝ մայիսի 15-ին, լրագորողների հետ զրույցում, անդրադառնալով Կանադայի թեմում գումար վերցնելու և եկեղեցի չկառուցելու հետ կապված ասեկոսեներին, ասաց Բագրատ Սրբազանը։
«Միակ ճանապարհը այն կարող է լինել, որ մարդը գնա ինչ-որ գործարքներ անի, ձեր ասած սև փող վերցնի ու ոչնչացնի։ Եթե այդպիսի բան է եղել, ուրեմն այս 4 կառույցն էլ ավազակներ են, հնարավո՞ր է այսպիսի բան, հնարավոր չէ։
Ուրեմն այն, ինչ տեղի է ունեցել Կանադայում, շատ նուրբ հարց է ու եթե ես սկսեմ ինչ-որ հարցեր արծարծել, ավելորդ տեղը պետք է համայնքում գրգիռներ առաջանա։ Կանադայի թեմի առաջնորդ սրբազանը ինձ նամակ է գրել, ասել է՝ լրագրողները, եթե հարցնում են, ասեք թող կապվեն, բացատրեմ իրենց։
Ընդամենը 1 տարի առաջ էի ես Կանադայում՝ ՀԲԸՄ-ի դահլիճում, 500 և ավելի մարդ կար այդ դահլիճում, ինձ համայնքի շատ անդամներ կանչում են իրենց պսակադրություններին, մկրտության առիթներին, եթե այդպիսին լինեին, կկանչեի՞ն իրենց առիթներին։
Ես Կանադայում հայ տարեցների համար 13 մլն դոլարանոց 78 բնակարանով շենք եմ կառուցել, գնացեք ստուգեք։ Ես ամեն մի պատից ընկածի ասածները չեմ ուզում մեկնաբանել, բացի այդ ես չեմ կարող այդպիսի մեծ բաներ անելուց հետո հանգիստ ման գալ»,- ասաց Սրբազանը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-27 12:26
Арестованный бизнесмен, владелец группы компаний "Ташир" Самвел Карапетян обвинил власти Армении в том, что они превратили страну в эпицентр геополитического противостояния. Об этом говорится в его новом заявлении, переданном через адвокатов.
-
2025-06-27 12:25
Предстоятель Ширакской епархии ААЦ Микаэл Аджапахян собирается отправиться вместе с силовиками. Об этом он заявил в Первопрестольном Эчмиадзине.
-
2025-06-27 12:22
«Все духовенство Армении готово к аресту. Мы все в Первопрестольном», - об этом написал на своей странице в Facebook отец Асогик Карапетян, директор Архивов и музеев Первопрестольного Святого Эчмиадзина.
-
2025-06-27 12:21
Я думаю, что только турки хотели задержать меня, если им придется задержать меня здесь, то они тоже турки. Об этом сегодня, 27 июня, в беседе с журналистами в Первопрестольном Эчмиадзине заявил бывший настоятель монастырского комплекса Дадиванк отец Ованнес Ованнисян.