Բագրատ Սրբազան․ Շարժման նախանշած ծրագիրն այս շաբաթ կավարտվի
Շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը վաղը նորից հանդիպումներ կունենա։ Այս մասին նա ասաց Սուրբ Աննա եկեղեցու բակում՝ ամփոփոլեով օրն ու քննարկելով հետագա անելիքները։
«Մեր նպատակն է, որ մեր քաղաքական ամբողջ ներկապնակը տեսնելու և հանդիպելու տարբեր ձևաչափերով։ Առաջիկա մի քանի օրերի ընթացքին բոլորը միասին պիտի հանդիպեն։ Մեր նախանշած ուղեգիծն ու ծրագիրը մենք ցանկանում ենք այս շաբաթվա մեջ ավարտել։ Առաջիկա շաբաթվա մեջ կհանդիպենք, այդպես նաև ձեզ տեղեկացնելու կոնկրետ ինչ գործողություններ են տեղի ունենալու։
Ես գիտեմ, որ որոշակիության եք սպասում, այս մարդու որդիների ճամբարն էլ իրար է խառնվել, տեղեկություն չենք տալիս, ամեն գնով փորձում են տարբեր լրագրողների միջոցով, ելույթների միջոցով փորձում են այդ տեղեկատվությունը ստանալ, բայց չեն ստանում»,- իր խոսքում նշեց Սրբազանը։
Անդրադառնալով ՀՀ ԱՆ «Պրոֆ. Ռ.Հ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Սամվել Դանիելյանին ժամկետից շուտ աշխատանքից ազատելու որոշմանը՝ Բագրատ Սրբազանն ասաց. «Ինչո՞ւ է հեռացվել այդ բարձր մասնագիտության մարդը, որովհետև մենք Դիլիջանում հանդիպել ենք, ողջագուրվել ենք, որոշ շրջն քայլել ենք ու նա մեկնել է։ Ես նրան ճանաչում եմ 11 տարի։ Այդ ազնվագույն մարդն իմ կյանքի փոփոխության պատճառն է եղել, երբ նա Մուրացան հիվանդանոցի տնօրենը, ինձ իրավունք է տվել քաղցկեղով հիվանդ երեխաներին մկրտել։
Միևնույն ժամանակ նա հնարավորություն է տվել, որ կարողանամ այդ դառը վիճակում գտնված մարդկանց կյանքին ծանոթանալ, ու հասկանալ՝ ինչքան թանկ ու քաղցր է կյանքի զգացումը, որը մենք կարող ենք փոխանցել։ Սամվել Դանիելյանը հազարավոր մարդկանց կյանքի վերադարձնելու պատճառ ու միջոց է եղել։ Որոշել են նրան պատժել։ 1-2 օրերի ընթացքում պիտի հանդիպենք նաև բժշկական համայնքի հետ, դրա արդյունքների մասին էլ կասեմ ձեզ»։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.