Последние новости

«Միջազգային քրիստոնեական համերաշխության» նախագահը աջակցության նամակ է հղել Բագրատ Սրբազանին

«Միջազգային քրիստոնեական համերաշխություն» կազմակերպության նախագահ դոկտոր Ջոն Էյբները աջակցության նամակ է հղել «Տավուշ հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանին՝ Ադրբեջանին ՀՀ կառավարության միակողմանի զիջումների դեմ ցույցերի ֆոնին:

Իր նամակում Էյբները բարձր է գնահատել Բագրատ Սրբազանի խիզախ ջանքերը և հայտարարել, որ Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակումները Հայոց ցեղասպանության գործընթացի շարունակությունն են:

«Ժողովրդի ձայնը, որ դուք ղեկավարում եք, պետք է լսելի լինի իշխանությանը»,- գրել է նա։

AlphaNews.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ