«Հրապարակ»․ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻՆ 100-ՀԱԶԱՐԱԿԱՆ ԴՐԱՄ ՊԱՐԳԵՎԱՎՃԱՐ ԵՆ ՓՈԽԱՆՑԵԼ ՑՈՒՅՑԵՐԸ ՑՐԵԼՈՒ ԴԻՄԱՑ
Ոստիկանական զորքերին 100 հազարական դրամ պարգևավճար են փոխանցել հակաիշխանական ցույցերը վայրագորեն ցրելու դիմաց։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։
Թերթի ոստիկանության աղբյուրները փոխանցել են, որ խոսքն այն ոստիկանների մասին է, որոնք այս օրերին ջանասիրաբար զբաղված են Նիկոլ Փաշինյանի աթոռը պահելու գործով և վայրագորեն ցրում են հակաիշխանական ցույցերը, բերման ենթարկում մարդկանց։
«ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը մեր հարցին ի պատասխան ասաց․ «Ոստիկանության զորքերը պարգևավճարներ չեն ստացել»։ Այլ պատասխան չէինք էլ ակնկալում, քանի որ դա չի եղել օրինական հրամանով, այլ հաշիվներին փոխանցել են գումար՝ շեշտելով, որ լավ ծառայության դիմաց է»,–գրում է թերթը։
«Հրապարակին» իր աղբյուրները ասել են նաև, որ ՆԶ հրամանատար Հայկ Բաբայանի կինը` Հասմիկ Շահնազարյանը, մասնակցել է Աննա Հակոբյանի կազմակերպած մեկ միլիոնանոց ընթրիքին:
«ՆԳ համակարգում ակտիվ խոսում են, որ ներքին զորքերի հրամանատարը բոլոր ֆրոնտներում անձնուրաց ծառայում է Նիկոլ Փաշինյանին, քանի որ ակնկալում է առաջիկայում գեներալի կոչում ստանալ և նշանակվի առաջիկայում ստեղծվելիք Ազգային գվարդիայի հրամանատար»,–գրում է թորթը:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում։
Նշենք, որ վերջին օրերին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հանրահավաքներ և անհնազանդության խաղաղ ակցիաներ է իրականացնում հիմնականում մայրաքաղաքում։ Ակցիանները, բիրտ ուժ կիրառելով, ցրում են ոստիկանության ծառայողները։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-03-15 17:32
15 марта 1921 года на улице Гарденберг в Берлине был убит один из главных организаторов Геноцида армян — министр внутренних дел Османской империи Мехмед Талаат-паша.
-
2025-03-15 15:46
Постоялец из Турции, устроивший дебош в ереванской гостинице "Лондон", извинился перед ее персоналом и владельцами. Об этом написал на своей странице в facebook совладелец гостиницы Геворк Барсегян, комментируя распространившиеся с утра сведения об инциденте.
-
2025-03-15 15:45
Алиев утвердил присоединение Азербайджана к Уставу «Исламской восьмерки» (D-8), сообщают азербайджанские СМИ.
-
2025-03-15 15:41
Президент США Дональд Трамп в пятницу вечером подписал указ, который предписывает сократить работу еще семи государственных агентств, включая и отвечающее за работу финансируемых государством СМИ - Радио "Свобода" и "Голоса Америки".