Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ․ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԻՄԱ ՈՐՊԵՍ ԴԵԼԻՄԻՏԱՑԻԱՅԻ ՀԻՄՔ ՎԵՐՑՐԵԼ Է ԱՅԼ ՔԱՐՏԵԶ
Իշխանությունը մինչև այս պահը լրիվ այլ քարտեզների մասին էր խոսում, իսկ հիմա որպես դելիմիտացիայի հիմք վերցրել է այլ քարտեզ, այս մասին գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Այսպես կոչված, սահմանային ճշգրտումների վերաբերյալ երեկ ուշ երեկոյան Հայաստանի ու Ադրբեջանի միջև ստորագրված արձանագրությունները շարունակում են խորացնել առկա մտահոգությունները:
Սկսենք այն հանգամանքից, որ դելիմիտացիայի գործընթացն արվել է տեղային՝ Ադրբեջանի ճնշմամբ ու դեռ պարզ չէ, թե որն է կողմերի պատկերացումը ամբողջական սահմանի ճշգրտումների վերաբերյալ:
Առանց սահմանների ամբողջական դելիմիտացիայի, այս ուղղությամբ ցանկացած քայլ անընդունելի է:
Ըստ ՀՀ օրենսդրության և 2010 թվականի համապատասխան օրենքի նկարագրության, Ադրբեջանին հանձնվող տարածքները կամ նվազագույնը դրանց մի մասը ՀՀ տարածքային ամբողջականության մաս են կազմում, ինչը նշանակում է, որ առանց հանրաքվեի այդ տարածքների հանձնում չի կարող լինել:
Ինչ վերաբերում է քարտեզներին, իշխանությունը մինչև այս պահը լրիվ այլ քարտեզների մասին էր խոսում, իսկ հիմա որպես դելիմիտացիայի հիմք վերցրել է այլ քարտեզ:
Եթե իշխանությունը հայտնում է, որ դա իրավաբական ուժի առումով ամենաբարձր կարգավիճակն ունի, ապա դա, մեղմ ասած, այնքան էլ այդպես չէ:
Սովետական շրջանում, սահմանների որոշման իրավասությունները տրված են եղել ԽՍՀՄ-ի կազմի մեջ գտնվող հանրապետություններին, այլ ոչ թե միութենական մարմիններին, ըստ այդմ` ԽՍՀՄ ԳՇ քարտեզները չեն կարող առավել բարձր կարգավիճակ ունենալ, քան սովետական Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայացած դելիմիտացիայի/դեմարկացիայի արձանագրությունները:
Դեռ չեմ խոսում այն մասին, որ տարածքների հանձնման հարցում շտապողականություն դրսևորող ՀՀ իշխանությունը պետք է դեմարկացիայի շրջանակներում առաջ մղի կենսական անհրաժեշտություն համարվող տարածքների` ՀՀ կազմում պահելու հարցը` փոխանակումների միջոցով, որն ամբողջության համապատասխանում է միջազգային պրակտիկային, նախադեպերին և որպես գործընթաց` դեմարկացիայի տրամաբանությանը»,- Facebook-ում գրել է Աբրահամյանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-27 18:34
Глава Ширакской епархии ААЦ архиепископ Микаэл Аджапахян несколько минут назад вошел в здание Следственного комитет, принявшего решение о его задержании.
-
2025-06-27 18:32
В данный момент в Ереване, у здания Следственного комитета, сконцентрированы значительные полицейские силы, выстроившиеся в несколько рядов у входа в СК.
-
2025-06-27 18:31
Первопрестольный Святой Эчмиадзин немногим ранее выступил с заявлением, в котором говорится:
-
2025-06-27 18:30
Скорейшая реализация транспортных проектов в Сюникской области откроет для Ирана короткий маршрут к бассейну Черного моря через территорию Армении. В то же время этот путь свяжет Ереван с государствами Персидского залива и иранским портом Чабахар. Об этом заявил посол Ирана в Армении Мехди Собхани на пресс-конференции в пятницу.