Последние новости

Փաշինյան․ Ոսկեպար-Բաղանիսում և Բերքաբերում խնդիրներ չկան, որոշակի խնդիրներ կան Կիրանցում

Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների 9–րդ հանդիպումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեծ հաջողություն համարեց։ Այդ մասին նա հայտարարեց ՀՀ կառավարության նիստի ժամանակ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ կողմերը համաձայնեցրել են անմիջականորեն Բաղանիս (ՀՀ) – Բաղանիս Այրում (ԱՀ), Ոսկեպար (ՀՀ) – Աշաղը Ասկիպարա (ԱՀ), Կիրանց (ՀՀ) – Խեյրումլի (ԱՀ) և Բերքաբեր (ՀՀ) – Կըզըլ Հաջիլի (ԱՀ) բնակավայրերի միջև սահմանագծի առանձին հատվածների համատեղ կազմված արձանագրություն-նկարագրությունը՝ Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով:

«Մեր ինքնիշխանության և անկախության հետագա զարգացման համար կարևոր անկյունաքար է դրվել։ Մեր հանրապետությունն անկախությունից ի վեր պաշտոնապես ունի դելիմիտացված սահման, որը էականորեն մեծացնելու է անվտանգության և կայունության մակարդակը ՀՀ–Ադրբեջան սահմանի երկայնքով»,– հայտարարեց Փաշինյանը։

Նա լրացուցիչ մեկնաբանություն արեց` ասելով, որ սահմանազատումը տեղի է ունեցել 1976 թ. քարտեզներով, որոնք հերթապահության գործընթաց են անցել 1979 թվականին։

Նա նկարագրեց, թե ինչ է հերթապահության գործընթացը

«Դա խորհրդային հանրապետությունների միջև պարբերաբար սահմանային հարցերի ճշգրտումներն են` ներքին գործելակարգերի համաձայն։ Արդեն իսկ հաստատված գործընթացներին վերջնական իրավական ուժ հաղորդել է ԽՍՀՄ գեոդեզիայի մարմինը, որը հանրապետություններից հավաքել է արդեն իսկ իրավական ուժ ստացած որոշումները, դրանք վերստուգել և հաստատել քարտեզական հիմքը` խորհրդային հանարապետությունների միջև սահմանային գծի»,– ընդգծեց նա` ավելացնելով, որ սահմանը անցնում է այն տեղով, որտեղով անցնում է և եթե ՀՀ իշխանությունը գնար այն տրամաբանությամբ, որ սկզբունքից շեղվելով` նոր սահմանագիծ ստեղծվեր, ապա դա կնշանակեր ստեղծել էսկալացիայի հարատև աղբյուր։

«ՄԵզ համար սկզբունքային էր, որ երկու երկրների միջև ոչ թե նոր սահման է ստեղծվում, այլ Ալմա–Աթայի հռչակագրով հաստատված սահմաններն ենք վերարտադրում։ Մենք հիմա քարտեզներրի հղումն ունենք, և դրանք Խորհրդային Միության դե յուրեն նշանակություն ունեցող վերջին քարտեզներն են»,– նշեց Փաշինյանը։

Նա հայտարարեց, որ Ոսկեպար–Բաղանիս ու Բերքաբերի հատվածներում խնդիրներ չունեցան, որոշակի խնդիրներ կան Կիրանցի հատվածում։

ՀՀ վարչապետը նաև ասաց, որ 8-10 օրվա ընթացքում կայացած որոշումները պետք է իրականություն դառնան։

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ