Բագրատ Սրբազան․ Այլընտրանք չի մնացել. Կամ այսօր, կամ երբեք (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Երեկ գիշեր մթության քողի տակ, տեղի է ունեցել տխրահռչակ սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովների հերթական նիստը, որի արդյունքում արձանագրում ենք, որ այս իշխանությունը չի շեղվել իր հանցավոր ճանապարհից: Այս մասին իր տեսաուղերձում նշել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը:
«Դա են վկայում արձանագրության նկարագրության համաձայնեցումը, մամլո հաղորդագրությունները և կառավարության ղեկավարի աշխատակազմի կողմից տրված պարզաբանումները: Այն տեղի է ունենում ի հաշիվ մեր պետության, մեր ժողովրդի, մեր կյանքի և մեր քաղաքացու, ընդհանրապես մեր գոյության:
Իշխանությունների վրա ազդեցություն չունեցան այն լայն հիմնավորումները, իրավական, օրենսդրական դաշտում, որոնք տրվել են բազմաթիվ մասնագետների կողմից, արձանագրված փաստերը, բարոյական հիմքերը և միաժամանակ այն լայն անհամաձայնությունը, որ հայտնել են քաղաքացիները:
Դա ևս մեկ անգամ փաստում է, որ նրան գործում են Սահմանադրության, օրենքների, իրավունքի, ինքնության, բարոյականության, տրամաբանության բոլոր տեսակի չափանիշներին հակառակ:
Այդ իմաստով անհրաժեշտություն է դարձել գնալ ոչ թե հետևանքների հետևից, այլ ուղղակիորեն վերացնելու պատճառները: Պատճառը մեկն է և այն Երևանում է, և այլևս հրատապություն ու հրամայական է դարձել ժամ առաջ բոլորիս ջանքերով, համառ կամքով, համբերությամբ և վստահությամբ հեռացնելու այս իշխանությունը իր ամբողջ ապօրինություններով հանդերձ և նոր կյանք հաստատելու մեր երկրում:
Սա արյունաքամության ամբողջական մի շղթա է, որը պետք է կանգ առնի:
Մենք մեր անհամաձայնությամբ, առաջիկա գործողություններով, որոնց մասին որոշակիորեն, կոնկրետ կերպով կներկայացնենք ձեզ, պետք է ընթանանք այս ճանապարհով, որովհետև այլ ելք, նախընտրություն մեզ համար չկա»,- հայտարարեց Բագրատ Սրբազանը:
Նա շարունակեց. «Պետք է լծվենք ամենածանր աշխատանքի և նպատակադրված, որոշակի, կոնկրետ քայլերով հասնենք ցանկալի արդյունքին: Այդ արդյունքը որևէ մեկինը չէ, սա չակնկալիքների պայքար է, նյութական որևէ ակնկալիք չունենալու մասին է: Սա ստի և ճշմարտության պայքար է, և ճշմարտությունը պետք է հաղթի:
Այս պահին Կիրանցի մեր հայրենակիցները, արդեն իսկ տնազուրկ դարձած, զրկված անվտանգության բոլոր երաշխիքներից, այսօր փողոցում են: Մենք վերահաստատում ենք, որ այդ տառապանքը անպատասխան չեն մնալու: Մենք պետք է ստանանք այդ պատասխանը:
Բոլորիդ հրավիրում եմ, որպեսզի այս պատրաստակամությամբ և հանձնառությամբ ծրագրենք մեր առաջիկա քայլերը և այն իրականացնելու հանձնառությունը ստանձնենք: Մեզ համար այլընտրանք չի մնացել. Կամ այսօր, կամ երբեք:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-26 20:14
Страны ЕАЭС и Индия приняли решение начать консультации по проекту торгового соглашения. Об этом министр по торговле Евразийской экономической комиссии Андрей Слепнев заявил на брифинге в рамках Евразийского экономического форума, проходящего в Минске.
-
2025-06-26 20:11
По приглашению начальника Генерального штаба ВС Турецкой Республики генерала армии Метина Гюрака делегация Азербайджана во главе с первым заместителем министра обороны – начальником Генерального штаба ВС Азербайджана генерал-полковником Керимом Велиевым прибыла с визитом в Турцию.
-
2025-06-26 20:05
Депутат фракции «Армения» Национального собрания Лилит Галстян написала:
-
2025-06-26 20:03
Центральный комитет АРФ Дашнакцутюн Канады осуждает кампанию преследований, развязанную действующим режимом Армении против АРФД в Армении и оппозиционеров.