Последние новости

Կիրանցի փակ ճանապարհին 19 չինացի զբոսաշրջիկներ են մնացել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Ճանապարհը մենք չենք փակել, ճանապարհը փակել է էս երկրի վարչապետը, Հայաստանի շնչառությունն է փակել էդ մարդը»,-ոստիկանության ներկայացուցիչին ասաց Կիրանց գյուղի բնակիչ Հաղթանակը, որը համագյուղացիների հետ փակել է ճանապարհը։

 

«Սպուտնիկ Արմենիա»-ի փոխանցմամբ, ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը փորձում է համոզել Կիրանցի բնակիչներին բացեն ճանապարհը։

«Պիտի ճանապարհը փակե՞ք, որ մարզպետին հանդիպեք, ճանապարհը փակելու իմաստ չեմ տեսնում։ Ոզո՞ւմ եք մեկ ամիս փակեք, բան չի փոխվի»,-ասաց նա։

«Մարզպետը պարտավոր է գա սահմանին ապրող մարդու մոտ։ Ճանապարհը մենք չենք փակել։ Նիկոլ Փաշինյանն է փակել, Կիրանցի, ողջ Հայաստանի շնչառությունն է էդ մարդը փակել»,-ասաց նա։

Կիրանցի փակ ճանապարհին նաև 19 չինացի զբոսաշրջիկներ են մնացել, այստեղ արդեն խցանումներ են առաջացել տուրիստական ավտոբուսներից, բեռնատարներից և մարդատար մեքենաներից:

Panorama.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ