Последние новости

Հինգ իրավապաշտպաններ․ Հորդորում ենք ձեր հեռախոսներին տեղադրել գաղտնաբառ

«Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնությունը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.

«Ստանում ենք ահազանգեր այն մասին, որ ձերբակալված քաղաքացիներին ոստիկանության տարբեր բաժիններում պարտադրում են հայտնել հեռախոսի գաղտնաբառը և այդպես ապօրինաբար հասանելիություն են ստանում անձնական գաղտնիք կազմող՝ հեռախոսում պահվող տվյալներին։

Ուստի՝

— Հորդորում ենք ձեր հեռախոսներին տեղադրել գաղտնաբառ։

— Տեղեկացնում ենք, որ ձերբակալվածը պարտավոր չէ ոստիկանությանը հայտնել ո՛չ իր հեռախոսի գաղտնաբառը, ո՛չ էլ իր հեռախոսահամարը։

— Հիշեցնում ենք մեր «թեժ գծի» հեռախոսահամարը. 095088787»։

Panorama.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ