Տավուշյան ակցիայի պատճառով ավտոբուսները Երևանից Թբիլիսի են մեկնում այլ երթուղով
Տավուշի մարզում ընթացող բողոքի ցույցերի պատճառով Երևան-Թբիլիսի երթուղին ժամանակավորապես փոխել է: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեցին Հայաստանից Վրաստան ուղևորափոխադրումներ իրականացնող խոշոր տրանսպորտային ընկերությունից։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Կիրանցի բնակիչները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը` դժգոհելով ՀՀ–ի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների որոշումներից։
Ընկերությունից պարզաբանեցին, որ այսօր առավոտից Երևանից Թբիլիսի են մեկնում ՀՀ Արագածոտնի մարզով` Ապարան, Սպիտակ, Վանաձոր, Ալավերդի ճանապարհով, մինչդեռ Երևան–Թբիլիսի հիմնական երթուղին անցնում է Աբովյան, Սևան, Դիլիջան, Իջևան (Սարիգյուղ- Կիրանց- Ոսկեպար), Նոյեմբերյան, Բագրատաշեն ճանապարհով։
ՀՀ ԱԳՆ–ն մայիսի 15-ին հայտնեց, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները նոր պայմանավորվածություններ են ձեռք բերել։ ՀՀ վարչապետի աշխատակազմը պարզաբանեց, որ, ըստ այդ պայմանավորվածությունների, Կիրանցում ճանապարհի տեղափոխման ու գույքային խնդիր է առաջանալու, և կառավարության ներկայացուցիչները առավոտից գույքագրելու են հնարավոր խնդիրները, որպեսզի փոխհատուցեն քաղաքացիների կրած վնասները։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-26 12:35
Мы должны набраться смелости признать: в Армении начался новый этап. Мы вступили в новую фазу нашей истории. Речь идёт не о чьих-то предпочтениях — это объективная реальность. Попробуем разобраться в её параметрах.
-
2025-06-26 11:22
В Армении с 12 августа по 3 октября 2025 года будут объявлены учебные сборы резервистов: рядовых, унтер-офицеров и офицеров запаса первой группы, состоящих на учете в первой и второй категориях.
-
2025-06-26 11:19
26 июня в Минском международном выставочном центре открылся IV Евразийский экономический форум. Его главная тема – «Стратегия евразийской экономической интеграции: итоги и перспективы».
-
2025-06-26 11:18
Арестованный бизнесмен, владелец группы компаний "Ташир" Самвел Карапетян обвинил армянские власти в расколе общества и создании репрессивной системы, подрывающей основы внутренней безопасности. Об этом говорится в его заявлении, переданном через адвокатов.