«Հրապարակ». Ի՞ՆՉ ԵՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԸ ՍՐԲԱԶԱՆԻՆ
«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղաքական որոշ ուժեր հանդիպումների արդյունքում որոշ պահանջներ են ներկայացրել Բագրատ սրբազանին` խոստանալով դրանք ընդունելու դեպքում քաղաքական պատասխանատվություն ստանձնել՝ հայտարարելով սրբազանի թեկնածությանն աջակցելու մասին, ինչը ենթադրում է նաև խորհրդարանին կոչ անել` գնալ սահմանադրական փոփոխությունների, որպեսզի երկքաղաքացիության դեպքում առաջադրման արգելքը սահմանող դրույթը հանվի։
Մասնավորապես, Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջարկները եղել են երկուսը՝ առաջինը, որ պետք է սրբազանը հստակ տարանջատվի նախկիններից և հայտարարություններ անի, որ իր գլխավորած շարժման արդյունքում չեն կարող նախկինները շահել և պետական կառավարում ստանձնել։
Երկրորդ առաջարկը եղել է շարժման համակարգող կամ աջակիցների խորհուրդ ստեղծելը, որտեղ կընդգրկվեն շարժման աջակից ուժերի ներկայացուցիչները, որոնք մասնակցություն կունենան գործընթացին` իբրև խորհրդակցական մարմին, ինչպես Լևոն Տեր-Պետրոսյանն էր ժամանակին ստեղծել։ Հիշեցնենք, որ Բագրատ սրբազանն այս օրերին հանդիպում է տարբեր կուսակցությունների ներկայացուցիչների հետ, որպեսզի քաղաքական դաշտում լայն կոնսոլիդացիա կայանա»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-27 19:52
Всеармянский совет дипломатов выступил с заявлением:
-
2025-06-27 19:50
Армения подписала мирный договор с Турцией, открывает границы и посольства. Она также требует вывода российских войск из страны и арестовала главного пророссийского олигарха страны. Об этом в соцсетях написал экс-президент Грузии Михаил Саакашвили.
-
2025-06-27 19:49
Заявление Армянского национального конгресса о нападении полиции СНБ на собор Армянской Апостольской церкви:
-
2025-06-27 19:20
По состоянию на 18:45 полицейские продолжают подвергать приводу граждан от здания Следственного комитета.