Վարուժան ԳԵՂԱՄՅԱՆ․ ՏԱՎՈՒՇԻ ՈՒ ԱՐԱՐԱՏԻ ՀԱՆՁՈՒՄՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱԴՐԲԵՋԱՆՆ ԿԱՐՈՂԱՆԱԼՈՒ Է ՇՐՋԱՓԱԿԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՅՈՒՍԻՍՆ ՈՒ ՀԱՐԱՎԸ
Տավուշի ու Արարատի մարզերի առաջիկա հանձումները բերելու են նրան, որ Ադրբեջաննարդեն կարողանալու է ուզած ժամանակ շրջափակել Հայաստանի հյուսիսն ու հարավը։ Այդ մասին տելեգրամի իր ալիքում գրում է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը:
«32 տարի առաջ՝ 1992 թ. մայիսի 18-ին, հայկական բանակն ազատագրեց իմ հարազատ Բերձոր (նախկին Լաչին) քաղաքը և Արցախը ցամաքային ճանապարհով միացավ Հայաստանի մնացած հատվածին։
2022 թ. բանավոր պայմանավորվածությամբ՝ Հայաստանի դե-ֆակտո իշխանությունը այս կարևորագույն քաղաքը՝ հազարավոր հայերի տներով՝ հանձնեց թշնամուն, որը թույլ տվեց Ադրբեջանին մի քանի ամսից լիարժեք շրջափակել Արցախն ու հասնել 2023 թ. սեպտեմբերի հաղթանակի ու Արցախի լիարժեք գրավման։
Բերձորի դասը առավել արդիական է հիմա. Տավուշի ու Արարատի մարզերի առաջիկա հանձումները բերելու են նրան, որ Ադրբեջանը արդեն կարողանալու է ուզած ժամանակ շրջափակել Հայաստանի հյուսիսն ու հարավը։ 2022 թ. ամռանը մենք բավարար չպայքարեցինք՝ կանգնացնելու համար արցախյան աղետը։ 2024 թ. մայիսին հնարավորություն ունենք այնպես անելու, որ մյուս տարի այս ժամանակ չխոսենք Սյունիքի ու Տավուշի մարզերի լիարժեք կորստի մասին։ Ամենաարդյունավետ ձևն այս պահին Սրբազան շարժմանը միանալն է։ Իսկ մինչ այդ՝ շնորհավոր տոնդ, Բերձո՛րս։ Դեռ գալու եմ»,- գրել է նա։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-27 22:41
Сторонники архиепископа Микаэла Аджапахяна решили провести шествие к зданию резиденции Ереванского суда общей юрисдикции Еревана в Нор Норке и Аване, где будет рассмотрен вопрос о мере пресечения священнослужителя.
-
2025-06-27 22:26
Архиепископ Микаэл Аджапахян, возглавляющий Ширакскую епархию Армянской Апостольской церкви, отказался от выдвижения свеой кандидатуры на пост премьер-министра Армении. Заявление Аджапахяна опубликовал его адвокат.
-
2025-06-27 22:26
Глава Ширакской епархии Армянской Апостольской церкви, архиепископ Микаэл Аджапахян, задержан. Об этом сообщил его адвокат Ара Зограбян в беседе с журналистами.
-
2025-06-27 22:00
Фракция блока «Честь имею» готова подписаться под процессом выражения недоверия премьер-министру при кандидатуре на эту должность архиепископа Микаэла Аджапаяна, выдвинутой независимыми депутатами Овиком Агазаряном и Акопом Асланяном, в случае согласия Католикоса всех армян и самого кандидата. Об этом говорится в заявлении политической силы.