Կիրանցում ոստիկանական ուժեր են կենտրոնացված. Բագրատ Սրբազանը Կիրանցի ճանապարհին է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Նախօրեին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն առաջնորդող Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպխիսկոպոս Գալստնյանը հայտարարել էր այսօր Կիրանց մեկնելու մասին։ Կիրանցում այս պահին մեծաթիվ ոստիկանական ուժեր են կուտակված։
«Ոստիկանների կողմից պաշարված Կիրանց...»,- գրված է «Տավուշը հանուն հայրենիքի» ֆեյսուքյան էջում՝ հրապարակելով նաև լուսանկաներ։
Արդեն իսկ Տավուշի թեմի առաջնորդի գլխավորած շարժման մասնակիցները Երևանից շարժվել են դեպի Կիրանց:
Հիշեցնենք՝ մայիսի 15-ին Կիրանցում սահմանազատման գործընթացի վերաբերյալ ԱԳՆ հաղորդագրությունից ու կառավարության պարզաբանումից հետո կիրանցիները կրկին ճանապարհ էին փակել, հանդիպել Տավուշի մարզպետի հետ՝ հայտնելով իրենց դժգոհությունը, քանի որ գյուղը կիսվում է, ադրբեջանական կողմին են մնում նաև մ քանի կիրանցիների տներ։
Մայիսի 15-ին ԱԳՆ բավականին ուշ ժամի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ կայացել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովների իններորդ հանդիպումը, որի ընթացքում Հայաստանի Բաղանիս, Ադրբեջանի Բաղանիս-Այրում, Հայաստանի Ոսկեպար, Ադրբեջանի Աշաղը Ասկիպարա, Հայաստանի Կիրանց, Ադրբեջանի Խեյրեմլի, Հայաստանի Բերքաբեր, Ադրբեջանի Կըզըլ Հաջիլի գյուղերի հատվածներում սահմանի նկարագրություն-արձանագրությունները համաձայնեցվել են ԽՍՀՄ Զինված ուժերի Գլխավոր շտաբի 1976 թվականի իրավական հիմք ունեցող տոպոգրաֆիական քարտեզների հիման վրա, ստորագրվել է արձանագրություն։ Նաև հայտնել են կառավարությունից, որ «Կիրանցի համար նպաստավոր լուրը մասնավորապես այն է, որ մոտ 25 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողեր, որոնք վերջին 33 տարում անհասանելի են եղել Կիրանցի համար, կվերադարձվեն գյուղին։ Սահմանի նկարագրությունն այնպիսին է, ինչպիսին կա 1976 թվականի քարտեզով: Ինչպես ասվել է, ճանապարհի տեղափոխման խնդիր, այո, առաջանալու է, որը հնարավոր է իրականացնել 2-3 ամսում: Կհիմնանորոգվի նաև Հ-26 ավտոճանապարհից դեպի Աճարկուտ, ապա Կիրանց տանող ճանապարհը, որն այլընտրանքային է Կիրանցի համար: Ինչ վերաբերում է գույքային հարցերին, դրանց ծավալը մեծ չի լինի, և կառավարությունը բոլոր նման դեպքերում կփոխհատուցի քաղաքացիների կրած վնասները, ըստ նրանց նախընտրության գույքային կամ ֆինանսական եղանակով: Կառավարության ներկայացուցիչները առավոտից արդեն կգույքագրեն հնարավոր խնդիրները և կսկսեն քննարկումները Կիրանցի բնակիչների հետ»։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-15 19:44
С того момента, как стали известны результаты выборов в США, лидеры в области изменения климата знали, что Дональд Трамп нанесет удар по переговорам COP29 в Баку. Чего они не предвидели, так это того, что лидер Азербайджана начнет подрывную работу изнутри, передает CNN.
-
2024-11-15 19:42
Национальное Собрание Армении ратифицировало соглашение о свободной торговле между Евразийским экономическим союзом и Ираном.
-
2024-11-15 19:41
Антикоррупционный суд удовлетворил ходатайство прокурора и применил меру пресечения в виде ареста в отношении сына бывшего мэра Гюмри Самвела Баласаняна Хачатура Баласаняна. Об этом Новости Армении – NEWS.am сообщили в пресс-службе Генпрокуратуры республики.
-
2024-11-15 19:39
Канцлер ФРГ Олаф Шольц впервые за два года провел в пятницу телефонный разговор с президентом России Владимиром Путиным, в ходе которого призвал к окончанию вооруженного конфликта на Украине, сообщил пресс-секретарь кабмина ФРГ Штеффен Хебештрайт.