Последние новости

Իրանում հնգօրյա սուգ է հայտարարվել

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի և նրան ուղեկցող անձանց մահվան կապակցությամբ երկրում հնգօրյա սուգ է հայտարարվել։ Այդ մասին հայտարարել է երկրի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին։

«Հայտարարում եմ հնգօրյա համազգային սուգ և ցավակցություն հայտնում Իրանի ժողովրդին», - Խամենեիի խոսքը մեջբերում է «Tasnim» գործակալությունը:

Նա նաև ընդգծել է, որ Սահմանադրության 131-րդ հոդվածի համաձայն՝ Մոհամմադ Մոհբերը դառնում է գործադիր իշխանության ղեկավար և պարտավոր է առաջիկա 50 օրվա ընթացքում նոր նախագահի ընտրության շուրջ պայմանավորվել օրենսդիր և դատական իշխանությունների ղեկավարների հետ:

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ