Последние новости

Ալիև․ Հայաստանի հետ պայմանավորվածություններ են ձեռք բերվել և՛ սահմանազատման, և՛ սահմանագծման վերաբերյալ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև արդեն իսկ ձեռք են բերվել դրական պայմանավորվածություններ՝ ընդհանուր սահմանի սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ։

«Ներկայումս կան շատ լավ և բարենպաստ հնարավորություններ՝ առաջ մղելու խաղաղության օրակարգը։ Երկկողմ գործընթացի շրջանակներում դրական պայմանավորվածություններ են ձեռք բերվել սահմանների սահմանազատման և սահմանագծման հարցում։ Ադրբեջանը լուծել է այս հակամարտությունը։ Այսպիսով, միջազգային հարաբերություններում մեկ հակամարտություն գտավ իր լուծումը։ Սակայն, չնայած դրան, ցավալի է, որ աշխարհում հակամարտությունների նոր օջախներ են ձևավորվում»,- ասել է Ալիևը Լատվիայի Սեյմի նախագահ Դայգա Միերինայի հետ հանդիպման ժամանակ։

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ