Последние новости

Կիրանցի սկզբնամասից 14 քաղաքացու են տարել ոստիկանություն

ՀՀ Տավուշի մարզի Կիրանց գյուղի սկզբնամասից 14 անձ է բերվել ոստիկանություն։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ ՆԳ նախարարի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։

Նշենք, որ ոստիկանները մայիսի 19-ից սահմանափակել են մարդկանց տեղաշարժը, և միայն Կիրանցի բնակիչներին են թույլ տալիս մտնել գյուղ։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները, նրանց աջակիցներն ու ԱԺ ընդդիմադիր պատգամավորներն այս պահին Կիրանցի սկզբնամասում են, բայց նրանց նույնպես թույլ չեն տալիս մուտք գործել գյուղ։ Արդյունքում պարբերաբար վիճաբանություն է լինում քաղաքացիների և իրավապահների միջև։

Քիչ առաջ ոստիկանությունը քաղաքացիներին հորդորեց հեռանալ ճանապարհից, բայց նրանք պնդեցին, որ իրենք ոչ թե ճանապարհն են փակել կամ հավաք են իրականացնում, այլ ուղղակի փորձում են գնալ Կիրանց։ Ոստիկանության ծառայողները որոշ ժամանակ անց սկսեցին բերման ենթարկել մարդկանց։

«14 անձ ոստիկանություն է բերվել վարչական իրավախախտումների օրենսգրքի 182–րդ հոդվածով (ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը)»,– ասաց Սարգսյանը։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ