ՀՀ-ն օդի աղտոտվածությանը վերագրվող մահացության ցուցանիշով համաշխարհային միջինը գերազանցում է 19 տոկոսով
Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանն այսօր՝ մայիսի 20-ին, խորհրդարանում ներկայացրել է «Կոշտ կենցաղային թափոնների կառավարման ռազմավարական ծրագրի» իրականացման ընթացքը: Նա անդրադարձել է Հայաստանում կոշտ կենցաղային թափոնների առաջացրած հետևանքներին, որոնցից է օդի աղտոտվածությունը:
Հաշվեքննիչ պալատի նախագահը օդի աղտոտվածությունը համարել է մարդու առողջության վրա ամենանշանակալի բնապահպանական ռիսկերից մեկը: Այնուհետև Հաշվեքննիչ պալատի նախագահը խորհրդարանին առաջարկել է ձեռնարկել համապատասխան քայլեր:
«Առողջապահության համաշխարհային կազմակերպության համաձայն՝ արտաքին օդի աղտոտվածության հետևանքով տարեկան գրանցվում է 4,2 միլիոն մարդու վաղաժամ մահ՝ հիմնականում պայմանավորված սրտանոթային, քաղցկեղային և քրոնիկ շնչառական հիվանդություններով:
Հետազոտությունները ցույց են տալիս, որ օդում որոշակի չափով վտանգավոր մասնիկների հետևանքով շաքարային դիաբետի զարգացման ռիսկն աճում է 15 տոկոսով, ընդ որում՝ անկախ ճարպակալման մակարդակից: Եվ այս առումով Հայաստանը, կարծում ենք, որ մտածելու բան ունի, որովհետև օդի աղտոտվածության մակարդակը մեր երկրում ընդունվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից սահմանված նորմայից 6 անգամ ավելի է, աշխարհի 131 երկրների շարքում Հայաստանը գնահատվում է, որ 22-րդն է օդի աղտոտվածության մակարդակով, և Հայաստանը օդի աղտոտվածությանը վերագրվող մահացության ցուցանիշով համաշխարհային միջինը գերազանցում է 19 տոկոսով, իսկ եվրոպական միջինը ցուցանիշը՝ շուրջ 2,6 անգամ»,- ասել է Ջանջուղազյանը:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-26 09:46
Российский политолог Сергей Маркедонов в своем Телеграм-канале "Донской Казак" пишет:
-
2025-06-26 09:42
Центральный окружной военный суд Екатеринбурга вынес приговор по делу о государственной измене: российский майор Евгений Алакаев получил 18 лет лишения свободы. Первые пять лет он проведёт в тюрьме, оставшийся срок — в колонии строгого режима. Как передает The Insider, об этом сообщает правозащитный центр «Мемориал».
-
2025-06-26 09:37
Меркурий, безусловно, является источником проблем в нашей Солнечной системе. Самая маленькая планета, вращающаяся вокруг Солнца, также является одной из самых загадочных, с такими необычными характеристиками, что ученые до сих пор чешут головы, пытаясь понять, как она появилась. Но новые лабораторные эксперименты наконец-то начинают разгадывать тайны Меркурия, и то, что они открывают, может изменить наше понимание каменистых планет повсюду.
-
2025-06-26 07:10
Суд удовлетворил ходатайство об аресте депутата Национального собрания Республики Арцах Давида Галстяна. Он арестован на два месяца.