ՌԴ Պետդուման առաջարկել է սփյուռքները հավասարեցնել «օտարերկրյա գործակալներին»
Ռուսաստանի Դաշնության Կոմունիստական կուսակցության Պետդումայի պատգամավոր Միխայիլ Մատվեևն առաջարկել է սփյուռքները հավասարեցնել «օտարերկրյա գործակալներին» և արգելել ազգային-էթնիկ միավորումների օտարերկրյա ֆինանսավորումը։ Նման նորմեր ներառված են նրա մշակած ազգային մշակութային ինքնավարությունների մասին օրենքի նոր տարբերակում։
RTVI-ի հետ զրույցում խորհրդարանականն ասել է, որ առաջարկում է Ռուսաստանից դուրս սեփական պետություններ ունեցող էթնիկ համայնքների սփյուռքները նույնացնել «օտարերկրյա գործակալների» հետ։
Միխայիլ Մատվեևը կարծում է, որ Ռուսաստանում աճում է այն ազգությունների թիվը, որոնք ունեն իրենց պետությունները, և նրանք սկսել են օգտագործել ազգային մշակութային ինքնավարությունները որպես «միգրանտների կառույցների գրանցման իրավական ձև»։ Այս գործընթացը, ինչպես նա ասաց, «երկարաժամկետ առումով կործանարար է Ռուսաստանի համար»։ Մատվեևի նախաձեռնությունն արդեն քննադատության է ենթարկվել նրա գործընկերների կողմից։
Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Ռուսաստանը մեծացրել է ճնշումը Կենտրոնական Ասիայից եկած միգրանտների, առաջին հերթին տաջիկների նկատմամբ: Աշխատանքային միգրանտների վրա զանգվածային արշավանքներ են իրականացվել, և անվտանգության ուժերը մարդկանց տարել են հանրակացարաններից, աշխատավայրերից և նույնիսկ մզկիթներից։ Օտարերկրացիներին, որոնք չունեն անհրաժեշտ փաստաթղթեր, զանգվածաբար արտաքսվում են Ռուսաստանից, իսկ ժամանածներին թույլ չեն տալիս մուտք գործել երկիր։ Տասնյակ շրջաններում իշխանությունները սահմանափակել են միգրանտների՝ ուղևորափոխադրումների, տաքսիների և այլ ոլորտներում աշխատելու իրավունքը։ Պաշտոնական վարկածի համաձայն՝ նման միջոցներ են ձեռնարկվել «տեղի բնակչության կյանքի և առողջության անվտանգությունն ապահովելու համար»։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-23 19:56
Главы патриархатов и предводители церквей Иерусалима решительно осудили теракт в православной церкви Св. Ильи в Дамаске, выразили поддержку верующим, подтвердили солидарность с патриархом Антиохийским Иоанном X (храм принадлежит указанному патриархату).
-
2025-06-23 19:54
Армения и Грузия договорились о правилах транзита армянского коньяка через территорию Грузии в третьи страны. Об этом сообщил в соцсети министр экономики Армении Геворк Папоян по итогам визита армянской делегации в Тбилиси.
-
2025-06-23 19:52
Решением премьер-министра Никола Пашиняна от 23 июня Ваан Акопян освобожден от должности таможенного атташе посольства Республики Армения в Российской Федерации.
-
2025-06-23 19:51
Высший судебный совет (ВСС) отклонил ходатайство министра юстиции Србуи Галян о привлечении к дисциплинарной ответственности трёх судей. Об этом сообщает пресс-служба ВСС.