ՀՀ ԱՆ-ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը և նշել է պատճառները
ՀՀ պետական ռեգիստրի գործակալությունը ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գներելա–մայոր Արշակ Կարապետյանի «Համահայկական ճակատ» կուսակցության գրանցումը մերժել է, քանի որ օրենքի մի շարք խախտումներ են եղել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արդարադատության նախարարության մամուլի ծառայությունը։
Նշենք, որ ԶԼՄ–ներում տեղեկություն է տարածվել, թե կուսակցությունը չգրանցելու պատճառներից են տեխնիկական խնդիրները, ինչպես նաև այն, որ նրանք հայտարարել են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանն աջակցելու մասին։ «Փաստ» թերթի հետ զրույցում Արշակ Կարապետյանը հայտնել է, որ իշխանությունների ամենավերին օղակների ուղիղ պատվեր է` ձգձգել կուսակցության ստեղծումն ու խոչընդոտներ ստեղծել կուսակցության լիարժեք գործունեության համար։
Նոր ստեղծվող կուսակցության պետական գրանցման դիմումը ներկայացվել է ապրիլի 19-ին, իսկ վերադարձվել է մայիսի 16-ին։ Նշվում է, որ չեն պահպանվել «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքով սահմանված պահանջները։
Գերատեսչությունից պարզաբանել են, որ «Կուսակցությունների մասին» օրենքի համաձայն` կուսակցություն ստեղծելու մասին որոշումը համարվում է վավեր, եթե դրան կողմ է քվեարկել հիմնադիր համագումարի մասնակիցների մեծամասնությունը, սակայն անհրաժեշտ է առնվազն 300 ձայն։ Այս չափանիշը տվյալ դեպքում չի պահպանվել։
Մեկ այլ պատճառ էլ վերաբերում է իրավաբանական անձի գրանցման հասցեին։ Քաղաքացիական օրենսգրքի համաձայն` իրավաբանական անձի գտնվելու վայրը և մշտական գործող մարմնի գտնվելու վայրը պետք է լինեն նույնական: Օրենքի այս դրույթը նույնպես խախտվել է։ Ավելին, որպես իրավաբանական անձի հասցե նշված է եղել կուսակցության գլխավոր քարտուղար Հովհաննես Շահինյանի տան հասցեն:
Կուսակցությունը խախտել է նաև տարածքային ստորաբաժանումների մասին տեղեկատվություն տրամադրելու օրենսդրական պահանջը:
Բացի այդ, արձանագրվել են նաև մի շարք այլ թերություններ, որոնց հետ կապված որոշվել է չգրանցել կուսակցությունը:
Հիշեցնենք, որ «Համահայկական ճակատի» հիմնադիր համագումարը տեղի է ունեցել 2024 թվականի ապրիլի 5-ին։ Կուսակցության առաջնորդը, սակայն, մասնակցել է դրան հեռակա կարգով. Կարապետյանը ներկայում արտերկրում է։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-23 19:56
Главы патриархатов и предводители церквей Иерусалима решительно осудили теракт в православной церкви Св. Ильи в Дамаске, выразили поддержку верующим, подтвердили солидарность с патриархом Антиохийским Иоанном X (храм принадлежит указанному патриархату).
-
2025-06-23 19:54
Армения и Грузия договорились о правилах транзита армянского коньяка через территорию Грузии в третьи страны. Об этом сообщил в соцсети министр экономики Армении Геворк Папоян по итогам визита армянской делегации в Тбилиси.
-
2025-06-23 19:52
Решением премьер-министра Никола Пашиняна от 23 июня Ваан Акопян освобожден от должности таможенного атташе посольства Республики Армения в Российской Федерации.
-
2025-06-23 19:51
Высший судебный совет (ВСС) отклонил ходатайство министра юстиции Србуи Галян о привлечении к дисциплинарной ответственности трёх судей. Об этом сообщает пресс-служба ВСС.