Լավրով․ Ակնհայտ է, որ Արևմուտքը փորձում է վերահսկողություն հաստատել Եվրասիայում
Հավաքական Արևմուտքը փորձում է իր վերահսկողության տակ վերցնել Եվրասիան։ Այս մասին լրագրողներին ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ ամփոփելով ՇՀԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի արդյունքները։
«Ակնհայտ է, որ հավաքական Արևմուտքը` ԱՄՆ-ի գլխավորությամբ, փորձում է իր վերահսկողության տակ վերցնել ամբողջ եվրասիական մայրցամաքը, մենք այսօր խոսել ենք այդ մասին»,- նշել է նա:
Լավրովի խոսքով՝ ՆԱՏՕ-ի և Եվրամիության ներկայացուցիչներն իրենց կառույցներն են ներդնում ասիական տարածքում ՝ փորձելով տարածաշրջանի երկրներին ենթարկել իրենց կարգերին: Նա նաև նշել է, որ արևմտյան կառույցները եվրասիական պետություններին ներքաշում են տնտեսության և անվտանգության ոլորտում հակառուսական գործունեության մեջ:
«Մեր մայրցամաքի պետությունների ուժերով եվրասիական անվտանգության ապահովման, եվրասիական համագործակցության ընդհանուր մոտեցումների մշակման խնդիրները խիստ արդիական են»,-ընդգծել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարը:
Նշենք, որ Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ պետությունների արտաքին գործերի նախարարները հավաքվել են Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում։ Պատվիրակությունների ղեկավարները քննարկել են կազմակերպության՝ հուլիսի 3-4-ը կայանալիք գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները, միջազգային և տարածաշրջանային հրատապ թեմաներ: Բացի այդ, հատուկ ուշադրություն է դարձվել միավորման հետագա զարգացման հեռանկարներին և նոր աշխարհակարգի ձևավորմանը հարմարվելուն։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-26 20:14
Страны ЕАЭС и Индия приняли решение начать консультации по проекту торгового соглашения. Об этом министр по торговле Евразийской экономической комиссии Андрей Слепнев заявил на брифинге в рамках Евразийского экономического форума, проходящего в Минске.
-
2025-06-26 20:11
По приглашению начальника Генерального штаба ВС Турецкой Республики генерала армии Метина Гюрака делегация Азербайджана во главе с первым заместителем министра обороны – начальником Генерального штаба ВС Азербайджана генерал-полковником Керимом Велиевым прибыла с визитом в Турцию.
-
2025-06-26 20:05
Депутат фракции «Армения» Национального собрания Лилит Галстян написала:
-
2025-06-26 20:03
Центральный комитет АРФ Дашнакцутюн Канады осуждает кампанию преследований, развязанную действующим режимом Армении против АРФД в Армении и оппозиционеров.