Արման ԹԱԹՈՅԱՆ․ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՐԴԵՆ ԱԺ-ՈՒՄ Է ԱՆԹԱՔՈՒՅՑ ՑՈՒՑԱԴՐՈՒՄ ԵԿԵՂԵՑՈՒ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԵՏԱՊՆԴՈՒՄՆԵՐԻ ՆԿՐՏՈՒՄՆԵՐԸ
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը անդրադարձել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ Եկեղեցուն ուղղված հայտարարությունը, որով նա Եկեղեցուն հարկելու հարց էր բարձրացնում․
«Իշխանությունն արդեն ԱԺ-ում է անթաքույց ցուցադրում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու սահմանադրական կարգավիճակ ունեցող Հայոց Ազգային Եկեղեցու նկատմամբ հետապնդումների նկրտումներ` օգտագործելով «պատեհ առիթը»: Սկսած իշխանության գալու առաջին շրջանից Եկեղեցու` իբրև ինստիտուտի նկատմամբ դա անելու փաստերն ակնհայտ են`
1․ Երբ 2018թ. «Նոր Հայաստան, Նոր Հայրապետ» շարժումը նախաձեռնողները Սուրբ Աննա և Սուրբ Կաթողիկե եկեղեցիների բակում Մայր Աթոռի դեմ քաղաքական ակցիաներ էին անում, ներկայացվող դիմումներին ի պատասխան իշխանությունը պատճառաբանում էր, թե այդ տարածքը հասարակական նշանակության է, և այդ ակցիաներն իրավաչափ են: Այսօր Խորհրդարանում հայտարարվում է, թե անընդունելի են գերաշնորհ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կազմակերպած հավաքներն այդ նույն վայրում:
2․ 2018թ. իշխանության ակնհայտ թողտվությամբ բռնության գործադրմամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Դիվանատուն մի խումբ անձանց բռնի կերպով ներխուժումը:
3․ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ հարձակումը, մեքենայի շրջափակումն ու քարերով սպառնալիքները:
4․ Անվտանգության նկատառումներով Ամենայն Հայոց Կաթողիկոսին սպասարկող մեքենայի ոստիկանական ուղեկցության վերացումը:
5․ Անթույլատրելի բառապաշարով եկեղեցու ու հոգևորականներին վարկաբեկող գնահատականներն ու արժանապատվությանը, հեղինակությանը հասցված վիրավորանքները:
6․ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին «հարկման ենթարկելու սպառնալիքը», որին արդեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից արձագանքել են»,- գրել է Թաթոյանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-27 19:20
По состоянию на 18:45 полицейские продолжают подвергать приводу граждан от здания Следственного комитета.
-
2025-06-27 19:17
На трассе Эчмиадзин-Ереван полиция силой задерживает людей, которые хотят идти к Следственному комитету, чтобы выразить свою поддержку архиепископу Микаэлу Ачапаяну.
-
2025-06-27 19:17
Компания «Электрические сети Армении» (ЭСА) опубликовала объявление, в котором опровергла заявление Пашиняна.
-
2025-06-27 18:34
Глава Ширакской епархии ААЦ архиепископ Микаэл Аджапахян несколько минут назад вошел в здание Следственного комитет, принявшего решение о его задержании.