Ադրբեջանցի սահմանապահներն արդեն Կիրանցից մոտ 200-300 մ հեռավորության վրա են
ՀՀ Տավուշի մարզի Կիրանց գյուղի բնակիչները, որոնց անշարժ գույքն ու հողամասերը սահմանազատման հետևանքով անցնելու են Ադրբեջանին, արդեն դատարկում են իրենց տներն ու այգիները։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Աճարկուտի ավագանու անդամ Կարեն Ղազարյանը։
«Այս պահին բնակելի տուն դեռ չի քանդվել, բայց բնակիչներն առավոտյան պատրաստվում են այդ տները քանդել։ Ասում են` ուզում են քանդել, որ թշնամուն չմնա, քանի որ արդեն չեն կարողանում պահել։ Տեխնիկայի խնդիր է եղել այսօր»,– ասաց Ղազարյանը։
Խանում Թամրազյանը մեկն է այն բնակիչներից, որոնց տները սահմանազատման հետևանքով անցնելու են Ադրբեջանին։ Կարեն Ղազարյանն ասաց, որ տիկին Խանումը չի պատրաստվում ո՛չ քանդել իր տունը, ո՛չ էլ դուրս գալ այնտեղից։ Չնայած նրա վճռական տրամադրվածությանը, ոստիկանությունն ասել է, որ ուժով էլ լինի` կնոջը կհանեն տնից։
Ղազարյանը նաև նշեց, որ արդեն երրորդ օրն է, ինչ 30 տարի առաջ կառուցված բնագիծը տեխնիկայով ամբողջությամբ քանդել են։ Ասաց` իրեն թույլ չեն տվել առաջ գնալ, բայց տեղեկություններ ունի, որ ադրբեջանցի սահմանապահներն առաջ են եկել ու արդեն գյուղից մոտ 200-300 մ հեռավորության վրա են գտնվում։
Այս պահին ոստիկանության ծառայողները թույլ չեն տալիս գյուղի բնակիչներին մոտենալ այն հատվածներին, որոնք շուտով անցնելու են թշնամուն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-15 19:44
С того момента, как стали известны результаты выборов в США, лидеры в области изменения климата знали, что Дональд Трамп нанесет удар по переговорам COP29 в Баку. Чего они не предвидели, так это того, что лидер Азербайджана начнет подрывную работу изнутри, передает CNN.
-
2024-11-15 19:42
Национальное Собрание Армении ратифицировало соглашение о свободной торговле между Евразийским экономическим союзом и Ираном.
-
2024-11-15 19:41
Антикоррупционный суд удовлетворил ходатайство прокурора и применил меру пресечения в виде ареста в отношении сына бывшего мэра Гюмри Самвела Баласаняна Хачатура Баласаняна. Об этом Новости Армении – NEWS.am сообщили в пресс-службе Генпрокуратуры республики.
-
2024-11-15 19:39
Канцлер ФРГ Олаф Шольц впервые за два года провел в пятницу телефонный разговор с президентом России Владимиром Путиным, в ходе которого призвал к окончанию вооруженного конфликта на Украине, сообщил пресс-секретарь кабмина ФРГ Штеффен Хебештрайт.