Կիրանցի դպրոցում ևս «Վերջին զանգ» է
Տավուշի մարզի Կիրանց գյուղում ևս այսօր «Վերջին զանգ» է։ Գյուղի 9-ամյա հիմնական դպրոցն այս տարի 8 շրջանավարտ ունի։ Չնայած լարված, անորոշ իրավիճակին՝ դպրոցում տոնական միջոցառում է կազմակերպվել։
Նշենք, որ 9-ամյա այս դպրոցի շենքը վթարային է, գյուղում նոր դպրոց է կառուցվում, որը շահագործման պետք է հանձնվեր մի քանի ամսից։ Սեպտեմբերին արդեն կիրանցեցի դպրոցականները նոր շենքում պետք է սովորեին, սակայն նոր դպրոցի ճակատագիրն այսօր անհայտ է։ Ըստ հրապարակված քարտեզների՝ սահմանազատման հետևանքով սահմանագիծն անցնելու է նոր մասնաշենքից մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա։ Անվտանգային առումով սա մտահոգում է գյուղացիներին, բնակիչներն ասում են՝ չեն համաձայնի իրենց երեխաներին դպրոց ուղարկել՝ իմանալով, որ թշնամին նրանցից ընդամենը մի քանի քայլ հեռավորության վրա է լինելու։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով Կիրանցի դպրոցի նոր մասնաշենքի մասին, առաջարկել էր դպրոցի շուրջը ծառեր տնկել կամ պատ կառուցել, եթե սահմանի տեսադաշտի հոգեբանական խնդիր կա։
Հավելենք՝ ՀՀ ԱԱԾ-ն հայտնել է, որ այսօրվանից ՀՀ Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը պաշտոնապես ստանձնում են Հայաստանի Հանրապետության պետական սահմանի Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածների պահպանությունը։
Պետական սահմանի Կիրանց բնակավայրի 5,8 կմ հատվածի պահպանությունը, մինչև 2024 թվականի հուլիսի 24-ը, կիրականացվի անցումային սխեմայով։
Նշենք նաև, որ այս տարի 9-րդ դասարանի շրջանավարտների թիվը 39.406 է, իսկ 12-րդ դասարանցիներինը՝ 20.554, ընդհանուր՝ 59 960։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-20 22:04
В Стамбуле состоялась встреча премьер-министра Республики Армения Никола Пашиняна и президента Турции Реджепа Тайипа Эрдогана. Об этом Новости Армении – NEWS.am сообщили в пресс-службе Правительства Армении.
-
2025-06-20 21:29
Подвергнутых сегодня приводу граждан начали отпускать. Об этом в беседе с журналистами заявил лидер движения «Священная борьба» архиепископ Баграт Галстанян.
-
2025-06-20 20:34
59,7% опрошенных высоко оценили деятельность Армянской Апостольской церкви по 10-балльной шкале, не довольны ею 18,7%. Об этом свидетельствуют данные опроса фонда "Арар", заявил директор организации Армен Хачикян.
-
2025-06-20 20:30
На данный момент задержано более двух десятков человек, но есть и те, чье местонахождение неизвестно. Об этом на встрече с журналистами 16 июня заявил представитель Верховного органа АРФ Дашнакцутюн, депутат парламента от блока «Армения» Ишхан Сагателян.