ՔԿ․ Մարտակերտի քաղաքապետը ձերբակալվել է խարդախություն և փաստաթղթեր կեղծելու համար
Արցախի Հանրապետության Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանը մեղադրվում է խարդախությամբ խոշոր չափերով հափշտակության և փաստաթղթեր կեղծելու համար։ ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որում մանրամասներ է հայտնում Միշա Գյուրջյանին առնչվող քրեական վարույթի վերաբերյալ։
Թեպետ հաղորդագրության մեջ բացահայտ չի նշվում, որ խոսքը նրա մասին է, սակայն մեր աղբյուրները հաստատեցին՝ նշված հաղորդագրությունը վերաբերում է Միշա Գյուրջյանին և նրա ձերբակալությանհիմքերին։
Ըստ ՔԿ հաղորդագրության՝ մայիսի 24-ին ՀՀ ԱԱԾ-ից քննչական կոմիտե ստացված հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ։
«Նախաքննությամբ պարզվել է, որ Մ. Շ-ն և Վ. Ս-ն նախնական համաձայնությամբ՝ խմբով, այլ անձի (անձանց) սեփականության իրավունքով պատկանող, խոշոր չափերով՝ 1.935.000 ՀՀ դրամ արժողության «CHEVROLET LACETTI-1.4» մակնիշի (2010 թվականի թողարկման) թեթև մարդատար ավտոմեքենան խաբեությամբ հափշտակելու դիտավորությամբ 2024 թվականի հունվարի 12-ին միասին ներկայացել են ավտոմեքենայի օտարման գործարք կատարելու պետական մարմին, որտեղ Վ. Ս-ն, ներկայացնելով կեղծ տեղեկություններ վերոգրյալ ավտոմեքենան օտարելու լիազորություն ունենալու մասին, առանց օրինական հիմքի հանդես գալով պայմանագրի կողմեր՝ Վ. Ս-ն որպես նվիրատու, իսկ Մ. Գ-ն (նույնականացվում է որպես Միշա Գյուրջինյան,–խմբ.)՝ նվիրառու, կազմել են իրավաբանական նշանակության փաստ հավաստող կեղծ փաստաթուղթ՝ նվիրատվության պայմանագիր»,- տեղեկացնում են ՔԿ-ից։
Արդյունքում ավտոմեքենան ապօրինի օտարվել է Միշա Գյուրջյանին՝ այդ կերպ խաբեությամբ հափշտակելով 1.935.000 ՀՀ դրամ արժողությամբ «CHEVROLET LACETTI-1.4»-ը։
ՔԿ-ից շեշտում են, որ Միշա Գյուրջյանը, նախնական համաձայնությամբ, խմբի հետ կեղծել է փաստաթուղթ և կատարել խոշոր չափերով գույքի հափշտակություն:
Ձեռք բերված տվյալների հիման վրա նրան մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ (խարդախություն) հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով և 457-րդ (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը) հոդվածի 2-րդ մասով։
Գյուրջյանը ձերբակալվել է: Նախաքննությունը շարունակվում է։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-21 12:02
Тюрколог Варужан Гегамян в своей публикации прокомментировал встречу премьер-министра Армении Никола Пашиняна и президента Турции Реджепа Тайипа Эрдогана, которая состоялась накануне в Стамбуле.
-
2025-06-21 12:01
Брат генерального прокурора Армении Анны Вардапетян, Тигран Вардапетян, который был заместителем главы ереванского административного раойна Норк-Мараш и был отстранен с должности в прошлом месяце по собственному желанию, устроился на работу в компании «Электрические сети Армении», которая принадлежит Самвелу Карапетяну и которую Никол Пашинян решил национализировать. Об этом пишет газета «Грапарак», развивая тему.
-
2025-06-21 11:57
Министр иностранных дел Ирана Аббас Арагчи отправился в Стамбул для участия в заседании Организации исламского сотрудничества (ОИС). Об этом сообщает Mehr.
-
2025-06-21 11:55
Миллиардер и благотворитель, президент "Ташир Груп" Самвел Карапетян Самвел Карапетян выступил с заявлением через свою адвокатскую группу.