ՀՀ ԱԳՆ․ ՀՀ քաղաքացիների համար շենգենյան վիզայի վճարի չափը չի փոխվի
ՀՀ քաղաքացիների համար շենգենյան վիզայի վճարի չափը չի փոխվի։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։
Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել, որ հունիսի 11-ից շենգենյան վիզան մեծահասակների համար կարժենա 90 եվրո, 6-12 տարեկան երեխաների համար՝ 45 եվրո։
ԱԳՆ-ից հիշեցնում են, որ ՀՀ քաղաքացիների համար շենգենյան վիզաների վճարի չափը սահմանված է «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին» 2012թ. դեկտեմբերի 17-ին կնքված համաձայնագրով:
«Հետևաբար ԵՄ կողմից շենգենյան վիզաների վճարի չափի հնարավոր փոփոխությունը չի տարածվելու ՀՀ քաղաքացիների վրա»,- նշված է Բադալյանի գրառման մեջ։
Հիշեցնենք, որ համաձայն նշյալ համաձայնագրի՝ շենգենյան վիզայի վճարը 35 եվրո է, իսկ եթե վիզայի տրամադրումն իրականացվում է վիզա կենտրոնների միջոցով, ապա տվյալ ծառայության վճարը չպետք է գերազանցի 30 եվրոն։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 04:49
В Иране число погибших в результате израильских атак достигло 224, сообщает Press TV со ссылкой на Минздрав ИРИ.
-
2025-06-16 04:45
Армия обороны Израиля (ЦАХАЛ) заявила, что завершила «масштабную» серию авиаударов по Ирану, направленных на уничтожение производственных мощностей по производству оружия.
-
2025-06-16 04:41
Корпус стражей исламской революции Ирана (КСИР) сообщил о нанесении ударов по разведывательным центрам Израиля, передает РИА Новости.
-
2025-06-16 04:38
Иран подтвердил гибель главы разведки КСИР бригадного генерала Мохаммада Каземи.