Последние новости

Դեբեդ գետի վարարման հետևանքով միջպետական ճանապարհը երկկողմանի փակ է

Դեբեդ գետի վարարած ջրերը այս գիշեր դուրս են եկել հունից՝ ավերածություններ կատարելով Մ-6 միջպետական ճանապարհին, հայտնում է Ճանապարհային դեպարտամենտը։

Վարարման հետևանքով ճանապարհը երկկողմանի փակ է երթևեկության համար։

Դեպարտաենտից վարորդներին հորդորում ենք դեպի Վրաստանի սահման ուղևորվելիս Մ-6-ը շրջանցել Մ-3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ սահման և Մ-1 Երևան-Գյումրի-ՀՀ սահման միջպետական ավտոճանապարհներով։

Սոցցանցերի օգտատերերն էլ գրում են, որ ջուրը լցվել է Սանահին կայարան, որտեղի տներում արգելափակված մարդիկ կան։

Նշենք, որ ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը հայտնել էր, որ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում այսօր ևս ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ