Последние новости

Սանոսյան․ Աղետի հետևանքով կա 2 զոհ ու 2 վիրավոր

Աղետի հետևանքով կա 2 զոհ ու 2 վիրավոր, հայտնել է ՏԿԵՆ նախարար Գնել Սանոսյանն «Առաջին ալիքի» հետ զրույցում։

Հայտնել էինք, որ այս գիշեր տեղացած հորդառատ անձրևների հետևանքով ՀՀ մի շարք մարզերում փակվել են ճանապարհներ, տներն ու ավտոմեքենաները հայտնվել են հեղեղի տակ, արգելափակվել են մարդիկ։

Մայիսի 26–ի գիշերը Դեբեդ գետի վարարման հետևանքով Մ-6 միջպետական ճանապարհը երկկողմանի փակ է երթևեկության համար։ Վարարման հետևանքով ավելի վաղ հայտնի էր մեկ զոհի մասին։

Հորդառատ անձրևների հետևանքով վարարել է նաև Աղստև գետը, Տավուշի որոշ հատվածներ ևս ջրով են ծածկվել։

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ