Последние новости

Գնել Սանոսյան․ Վնասի չափը դեռ չի գնահատվել, բայց սարսափելի մեծ է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Դեբեդ գետի վարարման հետևանքով վնասի չափը դեռ չի գնահատվել, բայց սարսափելի մեծ է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։

 


«Վնասի չափը դեռ հնարավոր չէ գնահատել, բայց սարսափելի մեծ է, որովհետև հսկայական ավերվածություններ կան՝ միջպետական ճանապարհի, կամուրջների, համայնքային ճանապարհների, էլեկտրահաղորդման գծերի, գազատարների, ջրի պոմպակայաններ, խմելու ջրի գծերի. այսինքն՝ շատ շատ է։ Նաև մարդկանց սեփանություններ, մասնավոր գույքեր, բազմահարկ շենքերի բակեր, ավտոմեքենաներ, խանութները։ Ցավոք, ավերվածությունները միայն այստեղով չի ավարտվում, Ալավերդիից գետի հունով դեպի Այրում, Բագրատաշեն նույնպես հսկայական ավերվածություններ կան»,- նշեց նա։

Սանոսյանի խոսքով՝ կամուրջները նույնիսկ այնքան են անցել ջրի տակ, որ չեն երևում. «Կան կասկածներ, թե ջրի տակ է անցել կամ փլուզվել է։ Հիմա գնահատելը շատ բարդ է»։

Նախարարն ասաց, որ գազատար որոշ խողովակներ են վնասվել, ինչպես նաև էլեկտրաէներգիայի որոշ սյուներ, դրանք կարգավորելու ուղղությամբ նույնպես աշխատանքներ են տարվում. «Որոշ տեղերում հաջողվել է էլեկտրամատակարարում վերականգնել, որոշ տեղերում դեռ ոչ։ Մի շարք տեղերում ջրամատակարարումը դադարեցվել է, որովհետև խողովակներ են վնասվել և մաքուր ջրին խառնվել են գետի ջրեր, դրա համար դադարեցրել ենք, որպեսզի վատ որակի ջուր չմատակարարենք»։

Նա ասաց, որ Ալավերդիում կա թաղամաս, որ կամուրջի քանդվելու հետևանքով քաղաքից կտրվել է. «Փրկարար ծառայության գործընկերները պարաններով որոշակի հարմարություններ են ստեղծել, և սնունդ ու առաջին անհրաժեշտության նյութեր են մատակարարել»։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ