ՊԵՏՔ ԷՐ ՀԻՄՔ ՎԵՐՑՆԵԼ 1926 ԹՎԱԿԱՆԻ ՔԱՐՏԵԶԸ. ԳԵՆԵՐԱԼ–ՄԱՅՈՐԸ` ՍԱՀՄԱՆԱԶԱՏՄԱՆ ՍԽԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ՀՀ սահմանապահ զորքերի առաջին հրամանատար, գեներալ-մայոր Լևոն Ստեփանյանը զարմացած է, թե ինչու է Հայաստանի Հանրապետությունը համաձայնել սահմանազատումն իրականացնել Տավուշի հատվածում, ոչ թե այնտեղ, որտեղ Ադրբեջանը տարածքներ է օկուպացրել։
«Պետք էր սահմանազատումը սկսել Սյունիքի կամ Վայոց Ձորի մարզերից, որոնցում Ադրբեջանը Հայաստանի ինքնիշխան տարածքներ է օկուպացրել»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց գեներալ–մայորը։
Ըստ Ստեփանյանի՝ Տավուշի մարզում իրականացվող սահմանազատմամբ Հայաստանը կորցնում է իր համար նպաստավոր բարձունքները։ Նրա խոսքով` սահմանազատման գործընթացում պարտադիր է հաշվի առնել սահմանամերձ գյուղերի բնակիչների անվտանգությունը, նաև նրանց բնակվելու պայմանների, միջավայրի անխախտելիությունը։
«Պետք էր սահմանազատման համար հիմք վերցնել 1926 թվականի քարտեզը, որը մեզ համար նաև շահեկան է։ Այդ քարտեզով Հայաստանն ուներ ավելի քան 31 հազար քառակուսի կմ տարածք, չկային անկլավներ, Արծվաշենն էլ ոչ թե կղզյակ էր, այլ Հայաստանին կպած։ Այսօր Արծվաշենի մասին չի էլ խոսվում։ Ես կասկածում եմ, որ նրանք Արծվաշենը կտան»,- ասաց Ստեփանյանը։
Նրա կարծիքով՝ գործընթացն ի սկզբանե սխալ է ընթացել։ Սահմանազատման համար չկա այսօր այնպիսի մի հիմնավոր փաստաթուղթ, որը կապացուցի, թե այդ տարածքներն Ադրբեջանինն են։ Անգամ տեխնիկական առումով, ըստ գեներալ–մայորի, կրկին սխալներ կան։ Առաջին սյունը տեղադրվեց 33/1 նշումով, մինչդեռ սահմանազատումը պետք է իրականացվի աջից ձախ, այսինքն՝ առաջին սյունը պետք է Երասխում դրվեր, հասներ մինչև Բագրատաշեն, իսկ թե որտեղից 33/1 թիվը հայտնվեց, անհասկանալի է։
Ստեփանյանը շեշտեց հետագայում սահմանային ուղեկալները համապատասխան տեխնիկական միջոցներով և անձնակազմով համալրելու կարևորությունը, նրա խոսքով` նաև ուժային հարաբերակցությունը պետք է հավասար լինի։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 19:56
Премьер-министр Никол Пашинян 20 июля публично заявил о намерении организовать собрание со своими сторонниками на центральной площади города Вагаршапат и предпринять очередное посягательство на Первопрестольный Святой Эчмиадзин. Об этом говорится в обращении Первопрестольного Святого Эчмиадзина
-
2025-07-21 19:54
Президент Республики Кипр Никос Христодулидис выступил на мероприятии в Президентском дворце в Никосии по случаю 51-й годовщины турецкого вторжения, направив послания многочисленными адресатам о кипрской проблеме и перспективах ее решения.
-
2025-07-21 19:52
Министр обороны Ирана Азиз Насирзаде обсудил с российским коллегой Андреем Белоусовым укрепление сотрудничества в военной сфере, сообщил посол Ирана в Москве Казем Джалали.
-
2025-07-21 19:50
Порядка 2,1 млн мирного населения сектора Газы в результате приказов израильских военных о массовом перемещении населения и военных действий оказались изолированными на участке, составляющем 12% всей территории палестинского анклава. Об этом говорится в заявлении, распространенном Управлением ООН по координации гуманитарных вопросов (УКГВ).