Բերման ենթարկվածների թվում են Իգոր Խաչատուրովը, երգիչ Արսեն Գրիգորյանը, Դավիթ Ամալյանը, բժիշկ Գևորգ Թամամյանը
Այսօր իրականացվող անհնազանդության ակցիաների ընթացքում բերման են ենթարկվել մի քանի տասնյակ քաղաքացիներ։ Նրանց թվում են գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի որդին՝ Իգոր Խաչատուրովը, երգիչ Արսեն Գրիգորյանը, Դավիթ Ամալյանը, բժիշկ Գևորգ Թամամյանը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ իրավապահներն ուժի կիրառմամբ բերման են ենթարկել նաև ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանին։
Նշենք, որ Հայաստանում բողոքի ակցիաներ են սկսվել վաղ առավոտից։ Մասնավորապես, փակ են Երևան-Աշտարակ և Երևան-Արմավիր ավտոճանապարհները: Շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, ինչպես նախօրեին խոստացել էր, նույնպես ինքն է փակել ճանապարհը։ Նա սև ամենագնացով փակել է Աբովյան-Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկը.
Մյուս ցուցարարները փակել են Ազատության, Մաշտոցի, Տիգրան Մեծի, Կորյունի, Մոսկովյան, Տերյան, Հին Երևանցի փողոցները։
Արդեն կան տասնյակ բերման ենթարկվածներ, այդ թվում պատգամավոր Արթուր Սարգսյանը: Ժամը 8.55 ի դրությամբ ՎԻՎ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար ոստիկանություն է բերվել ակցիայի 67 մասնակից։
Նշենք, որ Հայաստանում բողոքի ակցիաներ են սկսվել վաղ առավոտից։ Մասնավորապես, փակ են Երևան-Աշտարակ և Երևան-Արմավիր ավտոճանապարհները: Շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, ինչպես նախօրեին խոստացել էր, նույնպես ինքն է փակել ճանապարհը։ Նա սև ամենագնացով փակել է Աբովյան-Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկը.
Մյուս ցուցարարները փակել են Ազատության, Մաշտոցի, Տիգրան Մեծի, Կորյունի, Մոսկովյան, Տերյան, Հին Երևանցի փողոցները։
Արդեն կան տասնյակ բերման ենթարկվածներ, այդ թվում պատգամավոր Արթուր Սարգսյանը:
Հիշեցնենք, որ նախօրեին Հանրապետության հրապարակում Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը հայտարարել է, որ բաց պետք է մնան միայն Լոռի և Տավուշ գնացող ճանապարհները։ «Մնացած բոլոր հնարավոր և անհնար տարբերակներով, Մեղրիից սկսած, բոլոր տեղերում անհնազանդության գործողություններ են տեղի ունենալու։ Բոլոր տեղերում։ Ես ժամը 08։15 լինելու եմ Սուրբ Աննա եկեղեցու բակում՝ մինչ այդ իմ անելիքը կատարա:
Մենք պետք է ճնշում գործադրենք, չթողնենք իրենց որևէ հնարավորություն՝ աշխատանքի գալու, որովհետև նրանք աշխատանք չունեն, վաղուց ազատված են էդ գործից, պատասխանատվություն չեն կրում ոչ մի բանի համար։ Ե՛վ բարոյապես, և՛ իրավապես ամբողջությամբ ինքնազրկել են իրենց՝ լինելու այն պաաշտոնյաները, որոնց դուք վարձել եք։ Իրենց բառերն եմ ասում․ դուք վարձել եք իրենց, ժողովո՛ւրդ, և այդ վարձի գինն իրենք պետք է վճարեն»,- հայտարարել էր նա:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-21 16:55
Интервью с доктором юридических наук Артуром Гамбаряном.
-
2025-06-21 15:34
Городской совет Алькасера (провинция Валенсия, Испания) единогласно осудил геноцид османской Турцией, политику отрицания нынешних турецких властей и принял предложение о признании Геноцида армян, став 42-м испанским городом Испании, сделавшим это.
-
2025-06-21 15:32
Министр иностранных дел Ирана Аббас Арагчи в интервью NBC News заявил, что если Трамп решит, что США нанесут удар по Ирану, его правительство оставляет за собой право нанести ответный удар, как оно это сделало в отношении Израиля.
-
2025-06-21 15:26
Главный редактор армянского издания "Калифорнийский курьер" в Лос-Анжелесе Арут Сасунян высказал два взгляда на ситуацию относительно нападок власти на главу Армянской Апостольской Церкви и вставшего на ее защиту видного представителя делового сообщества и мецената из диаспоры.