ԱԺ պատգամավորին բերման ենթարկելու դեպքով ՆԳՆ–ում ծառայողական քննություն է նշանակվել
Երևանի ՀՅԴ գրասենյակի մոտ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աշոտ Սիմոնյանին բիրտ ուժ կիրառելով բերման ենթարկելու դեմքով նշանակվել է ծառայողական քննություն։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՆԳՆ ոստիկանությունից։
Նշենք, որ հրապարակված կադրերում երևում էր` ինչպես են մոտ երկու տասնյակ ոստիկանների շրջափակել Սիմոնյանին, որոնցից 1–2–ը հարվածում էին պատգամավորին, քաշքշում։
«Պատգամավորին բերման ենթարկելու դեպքով ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում նշանակվել է ծառայողական քննություն»,–հայտնեցին ոստիկանությունից։
Հավելենք, որ դեպքից րոպեներ առաջ Աշոտ Սիմոնյանը ոստիկաններին է ներկայացրել ԱԺ պատգամավորի վկայականը։
Հայտնել էինք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցները վաղ առավոտից փակել են մի շարք փողոցներ ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում։ Դրան զուգահեռ կարմիրբերետավորները սկսել են բերման ենթարկել անհնազանդության ակցիայի մասնակիցներին։ Բերման ենթարկվողների թվում էր նաև ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի որդին` Իգոր Խաչատուրովը։
Երևանում այս պահի դրությամբ բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 240 մասնակից։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-21 16:55
Интервью с доктором юридических наук Артуром Гамбаряном.
-
2025-06-21 15:34
Городской совет Алькасера (провинция Валенсия, Испания) единогласно осудил геноцид османской Турцией, политику отрицания нынешних турецких властей и принял предложение о признании Геноцида армян, став 42-м испанским городом Испании, сделавшим это.
-
2025-06-21 15:32
Министр иностранных дел Ирана Аббас Арагчи в интервью NBC News заявил, что если Трамп решит, что США нанесут удар по Ирану, его правительство оставляет за собой право нанести ответный удар, как оно это сделало в отношении Израиля.
-
2025-06-21 15:26
Главный редактор армянского издания "Калифорнийский курьер" в Лос-Анжелесе Арут Сасунян высказал два взгляда на ситуацию относительно нападок власти на главу Армянской Апостольской Церкви и вставшего на ее защиту видного представителя делового сообщества и мецената из диаспоры.