Последние новости

Բերման են ենթարկվել զոհված զինծառայողների ծնողները

Կարմիր բերետավորները բերման են ենթարկում Մաշտոց-Սայաթ -Նովա փողոցների խաչմերուկը փակած զոհված զինծառայողների ծնողներին ու հարազատներին։

«Հասկացեք, որ հայրենիք ենք փրկում։ Մենք այս ամենը անում են նաև ձեզ համար»,- քաղաքացիներն ասում են բերման ենթարկող ոստիկաններին։

«Գլուխներին բերետներ դրածները ոչ մեկը մարդու տպավորություն չէր թողնում։ Հարձակվում էին զոհված զինծառայողների հայրերի վրա, բերման են ենթարկել։ Ասենք՝ սրանք մարդ են, ոնց որ վայրենիներ լինեն, ո՞վ է տեսել նման բան»,- ասաց զոհված զինծառայողի հայրը։

Մեկ այլ քաղաքացի պատմեց. «Ոստիկանները մարդկանց ասում են գնացեք մայթ, մարդիկ գնում եմ։ Լսում եմ իրենց խոսակցությունը, ասում են՝ ֆիքսում ենք հինգ հոգու ու գնում, վերցնում։ Անկախ նրանից, թե ովքեր են այդ հինգ հոգին, խախտել են կարգը, թե ոչ, բերման են ենթարկում։ Ամեն ինչ ունեմ ձայնագրած»։

Նշենք, որ Հայաստանում բողոքի ակցիաներ են սկսվել վաղ առավոտից։ Մասնավորապես, փակ են Երևան-Աշտարակ և Երևան-Արմավիր ավտոճանապարհները: Շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, ինչպես նախօրեին խոստացել էր, նույնպես ինքն է փակել ճանապարհը։ Նա սև ամենագնացով փակել է Աբովյան-Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկը. Մյուս ցուցարարները փակել են Ազատության, Մաշտոցի, Տիգրան Մեծի, Կորյունի, Մոսկովյան, Տերյան, Հին Երևանցի փողոցները։

Բերման ենթարկվածների թվում են ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանը, Իգոր Խաատուրովը, երգիչներ Արսեն Գրիգորյանը, Դավիթ Ամալյանը, բժիշկ Գևորգ Թամամյանը: Ժամը 9.30-ի դրությամբ բերման է ենթարկվել 137 մարդ:

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ