Последние новости

4 զինծառայողի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել զորամասի ևս երկու պաշտոնատար անձի

ՀՀ ՊՆ «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի՝ 4 զինծառայողի մահվան ելքով ողբերգական վթարի վարույթով մեղադրանք է առաջադրվել զորամասի ևս երկու պաշտոնատար անձի։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ապրիլի 12–ին ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի անձնակազմը «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայով ընկել էր ձորը, ինչի հետևանքով 4 զինծառայող մահացել էր, ևս 19 զինծառայող տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հոսպիտալներ:

ՔԿ–ից նշում են, որ վերոնշյալ երկու անձանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, մյուսի նկատմամբ՝ տնային կալանքը։ Նախաքննությունը շարունակվում է։

Նշվում է նաև, որ նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա, մեղադրանքները ներկայացվել են ՀՀ քրեական օրենսգրքի 538-րդ հոդվածի 4-րդ մասով։

Հիշեցնենք, որ 4 զինծառայողի կյանք խլած վթարի գործով 2 պաշտոնատար անձ է կալանավորվել։

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ