Последние новости

Իգոր Խաչատուրովն ազատ է արձակվել

Այսօր առավոտյան ոստիկանները բերման էին ենթարկել Իգոր Խաչատուրովին։

Լրագրողների հետ զրույցում Խաչատուրովն ասել է, որ արդեն ազատ է արձակվել.«Այս անգամ գործ չկարողացան կարել, 3 ժամ եմ այնտեղ մնացել։ Շատ լավ եմ գնահատում շարժման ընթացքը»։

Նշենք, որ Հայաստանում բողոքի ակցիաներ են սկսվել վաղ առավոտից։ Մասնավորապես, փակ են Երևան-Աշտարակ և Երևան-Արմավիր ավտոճանապարհները: Շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, ինչպես նախօրեին խոստացել էր, նույնպես ինքն է փակել ճանապարհը։ Նա սև ամենագնացով փակել է Աբովյան-Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկը. Մյուս ցուցարարները փակել են Ազատության, Մաշտոցի, Տիգրան Մեծի, Կորյունի, Մոսկովյան, Տերյան, Հին Երևանցի փողոցները։

Բերման ենթարկվածների թվում են ԱԺ պատգամավորներ Արթուր Սարգսյանը, Աշոտ Սիմոնյանը, նաև Իգոր Խաատուրովը, երգիչներ Արսեն Գրիգորյանը, Դավիթ Ամալյանը, բժիշկ Գևորգ Թամամյանը: Այս պահին բերման ենթարկվածների թիվը 240 է:

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ