Последние новости

Դատական ֆարսը շարունակվում է. Ադրբեջանում մերժել են Ռուբեն Վարդանյանի բողոքն անօրինական ձերբակալման մասին

Ադրբեջանում մերժել են անօրինական ձերբակալման մասին Ռուբեն Վարդանյանի բողոքը։

Ինչպես տեղեկացրել է APA-ն, դիտարկվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանի խափանման միջոցը երկարացնելու մասին դատարանի որոշման դեմ բողոքը։ Որոշումն ընթերցվել է Բաքվի վերաքննիչ դատարանում։

Որոշման համաձայն՝ Ռուբեն Վարդանյանի բողոքը չի բավարարվել։ Ավելի վաղ տեղեկացվել էր հինգ ամսով ձերբակալությունը երկարացնելու մասին։

Ռուբեն Վարդանյանը ԼՂՀ այլ նախկին ղեկավարների հետ միասին անօրինական ձերբակալվել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի օկուպացիայից հետո։

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ