ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՊՐԱԾ ՄԱՐԴԿԱՆՑ ՀԵՏԱՊՆԴԵԼ ԿԱՐՈՂ Է ՄԻԱՅՆ ՑԵՂԱՍՊԱՆԻ ՈՃՐԱԿԻՑԸ
«Պատմությանը հայտնի չէ որևէ դեպք, որ Ցեղասպանությունից մազապուրծ եղած՝ Արևմտյան Հայաստանի որևէ համայնքապետի Ֆրանսիայի, Հունաստանի, արաբական երկրների կամ որևէ այլ օտար երկրի քննիչները, դատախազները ձերբակալեն կամ հետապնդեն՝ համայնքապատկան գույքին վերաբերող հարցերով։ Ոչ մեկի մտքով իսկ նման բան չի անցել։ Իսկ Հայաստանում նման երկու դեպք արդեն առկա է։ …Եվ այդ պատվերի տակ մտնողներն ունեն հայի անուն-ազգանուն։ Եվ այդ պատվերի տակ մտնելը լինելու է անջնջելի խարան այդ անուն-ազգանունների համար»։
Այսպես է բնութագրել արցախյան Ասկերանի, Մարտակերտի և Ստեփանակերտի քաղաքապետների նկատմամբ քրեական հետապնդումն իրավապաշտպան և փաստաբան Ռուբեն Մելիքյանը: Դժվար է ավելի դիպուկ ասել: Նույնքան դժվար է նման բան գիտակցելը, թեև օկուպացիոն ռեժիմը կարծես թե վաղուց վարժեցրել է մեզ ոչ մի բանի վրա չզարմանալուն։
Արցախում տեղի ունեցած աղետից և Հայրենիքից շուրջ 110.000 հայերի ողբերգական գաղթից 8 ամիս անց Հայաստանի Քննչական կոմիտեն հենց մայիսի 26-ի հանրահավաքից առաջ հիշեց Ասկերանի, Մարտակերտի և Ստեփանակերտի համայնքային ունեցվածքի մասին և մտահոգվեց դրանց ղեկավարների ծառայողական մեքենաների ճակատագրով:
Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչած և դրանով հայ ժողովրդի դեմ հրեշավոր ոճիր գործած իշխանությունը հանկարծ որոշեց զբաղվել նույն այդ Արցախի պետական սեփականության հարցերով։ Եվ պարզել, թե այդ ինչպես է, օրինակ, Ասկերանի քաղաքապետը համարձակվել օգտագործել ծառայողական մեքենան՝ փրկվելու և Հայաստան հասնելու համար, իր հետ բերելով ևս մի քանի չունևոր քաղաքացիների։
Իշխանությունը, որի մտքով անգամ չի անցնում արձագանքել Ադրբեջանի կողմից հայկական սրբավայրերի ոչնչացմանն ու պղծմանը Արցախի քաղաքներում և գյուղերում, Շուշիի և Ստեփանակերտի վարչական շենքերի ու բնակելի թաղամասերի քանդմանը, հանկարծ «խարդախության» և «հափշտակության» նշաններ հայտնաբերեց այն քաղաքների ղեկավարների գործողություններում, որոնք ինքը փաստացի նվիրել է Ադրբեջանին։ Եվ որոշեց քրեական պատասխանատվության ենթարկել 9-ամսյա շրջափակման, ռազմական ագրեսիայի, ցեղասպանության և հայրենազրկման ենթարկված մարդկանց։
Սա այն նույն իշխանությունն է, որ ՆԳՆ մարզային վարչության պետի շուրթերով Տավուշում պարսավում է արցախցի ֆոտոլրագրողին. «Բա մնայիք Արցախում, ինչի՞ դուրս եկաք»: Գնդապետի կոչումով փաշինյանական ոստիկանի լեզուն պտտվում է նման բան ասել ցեղասպանություն և հայրենազրկում վերապրած մարդուն։ Բայց գնդապետն այդ սրբապիղծ խոսքերն արտաբերում է բնավ ոչ պատահականորեն, և դա ամենևին էլ լոկ իր անձնական դիրքորոշումը չէ. նա գերազանց գիտի, որ այդպիսին է իշխանությունների քաղաքականությունը։
Սա նույն այն իշխանությունն է, որն իր սիրելի օլիգարխի շուրթերով օրերս խորհրդարանի ամբիոնից ժայթքեց սկանդալային, խայտառակ ճառ, որում սպառնաց դադարեցնել ցեղասպանություն ու հայրենազրկում վերապրած մարդկանց ցուցաբերվող պետական աջակցությունը, եթե նրանք «համարձակվեն» մասնակցել համազգային Շարժման հանրահավաքներին։
Ճիշտ է, վաղուց արդեն օրենքի պատժին ենթակա այդ սուբյեկտի համախոհները ձևականորեն հայտարարեցին, թե իբր՝ դա իշխող կուսակցության դիրքորոշումը չէ, բայց նրանց խոսքերը, ինչպես միշտ, հակասում են իրական արարքներին։ Բագրատ Սրբազանի հետ հանդիպմանը ներկա քաղաքապետների նկատմամբ քրեական հետապնդումից բացի, սոցցանցերում լիառատ են հաղորդագրություններն այն մասին, թե ինչպես են տեղերում պաշտոնյաները կանչում ու նախազգուշացնում արցախցիներին՝ սպառնալով դադարեցնել ֆինանսական օժանդակությունը արքեպիսկոպոսի գլխավորած Շարժմանը մասնակցելու դեպքում:
Օժանդակություն, որն, ի դեպ, տրամադրվում է պետական գանձարանից, ՀՀ քաղաքացի հարկատուների վճարած հարկերի, ինչպես նաև հենց այդ նպատակներին ուղղված օտարերկրյա հասցեական օգնության հաշվին:
Այդ հաղորդումներից ոչ մեկը իրավապահների կողմից չի ստուգվել՝ հավաստիությունը պարզելու և նման բան թույլ տված պաշտոնյային պատասխանատվության ենթարկելու համար: Որովհետև պաշտոնյան դա անում է գուցեև պատրաստակամությամբ, բայց ոչ անձնական նախաձեռնությամբ. նա նույնպես շատ լավ գիտի, որ այդպիսին է իշխանությունների քաղաքականությունը։ Հակաարցախյան և հակահայկական քաղաքականությունը, որի դեմ պայքարում են մարդիկ, որոնք 8 ամիս առաջ անցել են սարսափելի փորձությունների՝ սովի ու զրկանքների միջով, այնուհետ ենթարկվել ռազմական ագրեսիայի ու ցեղասպանության և ստիպված եղել փախչել իրենց տներից՝ կորցնելով բառացիորեն ամեն ինչ: Եվ այդ ամենը՝ եթե չհաշվենք 44-օրյա պատերազմը։
Հասկանալի է, որ օկուպացիոն ռեժիմը լրջորեն վախեցած է և դիմում է ամենածայրահեղ միջոցների՝ սեփական կաշին փրկելու համար։ Իշխանությունների ազգադավ քաղաքականության հետ հաշտվել չցանկացող քաղաքացիներին ուղղված սպառնալիքների մասին բազմաթիվ հաղորդումներ են եղել և՛ 2021-ին, և՛ 2022-ին, կան նաև այսօր։ Բայց ձերբակալել, խուզարկել ու կալանավորել ցեղասպանության ենթարկվածներին ու Հայրենիքից տեղահանվածներին, պետական աջակցության դադարեցմամբ սպառնալ բացարձակապես ամեն ինչ կորցրած մարդկանց. սա ոչ միայն զազրանք ու ստորություն է։
Սա ոչ միայն վկայում է այն անձանց բարոյական բացարձակ դեգրադացիայի և մարդկային կերպարի կորստի մասին, որոնք իրենք են, բացի ամենայնից, թաղված ամեն տեսակի կոռուպցիոն և այլ ապօրինի գործերի մեջ։ Սա ոչ միայն պարզապես արձանագրում է բարոյական խոչընդոտների և աներևակայելի դժբախտության մեջ հայտնված հայրենակիցների նկատմամբ կարեկցանքի նույնիսկ նշույլի բացակայությունը։
Նման բանի հաստատ ընդունակ են միայն նրանք, ովքեր իրենք են մեղսակից հայ ժողովրդի դեմ բազմաթիվ ոճիրներ գործած և դրանք շարունակող ցեղասպան պետությանը։ Բաքվի բռնապետն ապօրինաբար պահում է Արցախի ղեկավարներին իր բանտերում, իսկ տեղի բռնապետը սեփական թուրքամետ իշխանությունը պահպանելու համար պատրաստ է ճաղերի հետևում փակել Արցախի քաղաքապետներին։
Նման բանի ընդունակ է միայն նա, ով Ալիևի ոճրակիցն է Արցախի բռնազավթման, այնտեղ հայկական հետքի ոչնչացման և բոլորիս հայրենազրկման գործում։ Միայն նա, ով պատրաստ է մոռացության մատնել 20-րդ դարասկզբի Հայոց ցեղասպանության հիշատակը, կարող է հետապնդել արդեն 21-րդ դարասկզբին ցեղասպանություն վերապրած հայերին և փաստացի սպառնալ դրա շարունակումով:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-15 09:18
На днях Армянский центр американских исследований опубликовал доклад, касающийся взаимоотношений правительства Пашиняна с новой администрацией США. Проанализировав ситуацию, эксперты пришли к однозначному выводу: за 100 дней деятельности нынешнего хозяина Белого дома контакты властей РА с командой Трампа не дали никаких результатов.
-
2025-05-12 09:50
Об инциденте в Калифорнийском университете Беркли "ГА" уже писал 29 апреля. Тогда мы сделали акцент на постыдный для армянской дипломатии (если, конечно, таковая при Николе вообще существует) факт: отсутствие какой-либо реакции на скандал, связанный с отменой фильма "Моя сладкая земля" из-за угроз и шантажа со стороны Баку.
-
2025-05-10 09:29
«Викен Эулджекчян, армянский пленный, содержащийся в Азербайджане с 2020 года, решился на молчаливый, но крайне болезненный протест - голодовку, которая длится уже более 15 дней. Его требование до боли простое: телефонный звонок жене Линде. Всего один звонок, простая человеческая связь – это все, чего он хочет», – говорится в письме филиала «Общества помощи армянским сиротам» (SOAR) в Буэнос-Айресе, адресованном Международному комитету Красного Креста.
-
2025-05-09 09:16
Пятый раз настает 8-9 мая без Шуши, второй – без Арцаха. И с каждым годом заметно меняются настроения и тональность сакрального дня. Если 4 года назад, спустя всего несколько месяцев после катастрофического «9.11.2020», люди были в скорби, шоке и растерянности, не зная – отмечать или нет былой тройной праздник (знаменитый армянский Եռատոն), то сегодня в общественной атмосфере чувствуется совсем другое. Лозунг «Возвращению – быть!», потрясший многих 24 апреля на Факельном шествии, постепенно воспринимается как императив, которому нет альтернативы.