Последние новости

Չալաբյան․ Փաշինյանը պետք է գա, պատասխան տա, ոչ թե ժողովրդին ճխլի, տրորի, անցնի, գնա

Ոստիկանական բռնությունները ընդամենը երկարացնում են Փաշինյանի իշխանության հոգեվարքը: Այս մասին այսօր` մայիսի 27-ին, Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց Հայաքվե նախաձեռնության անդամ Ավետքի Չալաբյանը` պատախանելով այն հարցին, թե արդյոք չունի մտավախություն, որ վաղը ոստիակնները բռնություն կգործադրեն Նիկոլ Փաշինյանի այցի ժամանակ ակցիայի մասնակիցների նկատմամբ:

«Չի կարելի բացառել, բայց կուզեի ընդհանրապես մենք խուսափեինք բախումներից և ընդհանրապես ասած այտեղ հավքվելու նպատակը նաև նրանում է, որ եթե Նիկոլ Փաշինյանը այցելի Սարդարապատի հուշարձան` հնարավորություն լինի նրա և Սրբազանի միջև երկխոսություն և ի վերջո այդ երկխոսության արդյունքում Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա և հեռանա այդ իշխանությունից, որովհետև իր իշխանությունը սպառված է: Իսկ սպառված իշխանությունը պետք չէ անընդհատ երկարաձգել բախումներով, ոստիկանական բռնությամբ, հարկային մարմիններին մարդկանց վրա ուղարկելով, ձերբակալություններով և այլն:

Դա միայն երկարացնում է իրենց հոգեվարքը, բայց ի վերջո, մեծ հաշվով որևէ բան չի փոխում, դրա համար ես կուզենայի, որ մենք ցանկացած բախումներից ու բռնությունից խուսափեինք, բայց մենք մյուս կողմից տեսել ենք` ինչպես է Նիկոլ Փաշինյանը այցելում Եռաբլուր, մարդկանց վրա բռնություն է գործադրվում, ինչպես է այցելու Ծիծեռանակաբերդ, մարդկանց բռնություն էր: Բռնությունը դարձել է իրենց ձեռագիրը ինչ-որ իմաստով և որևէ բան իրենց կողմից չի կարելի բացառել: Մի բան միարժեք կարելի է բացառել` դա բռնությունն է մեր կողմից»,-ասաց նա:

Չալաբյանը նշում է, որ բախումը նաև Փաշինյանի համար է խնդիր. «Ի վերջո եթե մեկը ելնում է այ նթեզից, որ ինքը ունի ժողովրդի աջակցություն, այստեղ ժողովուրդը գալիս է, կանգնում է իր դիմաց և ասում` ինձ պատասխան տուր, ինքը պետք է գա, պատասխան տա, ոչ թե ժողովրդին ճխլի, տրորի, անցնի, գնա: Եթե ինք անում է նման բան, ես համոզված եմ` դա միայն իր դեմ է աշխատելու, բումերանգով վերադառնալու իր դիմաց: Ոստիկաններն էլ երկաթից ռոբոտներ չեն, այդ բռնարարաքններց հետո բարոյալքվելու են են, դիմում գրեն, դուրս գան: Այնպես, որ եկեք բոլորս լավատես լինենք»:

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ