ԵՄ երկրներից 2-ը կոչ են արել սահմանափակել Ուկրաինայի համար զենքի գնումները
Հունաստանն ու Կիպրոսը պնդում են, որ Ուկրաինայի համար արտասահմանյան զենքի գնումները սահմանափակվեն խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցներով։ Տեղեկությունը հայտնում է «Bloomberg» գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին:
«Հունաստանն ու Կիպրոսը շարունակում են պնդել, որ պետք է սահմանափակել արտասահմանում (Ուկրաինայի համար զենքի) գնումները՝ չնայած մարտին կնքված համաձայնագրին, որում նշված է, որ ԵՄ անդամ չհանդիսացող երկրներից զենքը կարող է ձեռք բերվել այդ հիմնադրամի միջոցով»,- փոխանցում է պարբերականը դիվանագետների խոսքը:
Մայիսի 21-ին ԵՄ խորհուրդը պաշտոնապես հաստատել է ռուսական արգելափակված ակտիվների զուտ շահույթն օգտագործելու թույլտվությունը՝ Կիևին ռազմական աջակցություն ցուցաբերելու համար։ Նշվում է, որ եկամուտների 90 տոկոսը Կիևին կփոխանցվի խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով, որով հովանավորվում են սպառազինությունների մատակարարումները:
Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը պաշտպանել է խորհրդի որոշումը և կոչ է արել անհապաղ անցնել դրա կատարմանը:
Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիարտոն հայտարարել է, որ Բուդապեշտը դեմ է Խաղաղության եվրոպական հիմնադրամից Ուկրաինային լրացուցիչ 6,5 միլիարդ եվրո ռազմական օգնություն հատկացնելուն: Նա հավելել է, որ ԵՄ երկրների նախարարները փորձել են չափազանց ուժեղ ճնշում գործադրել երկրի վրա, սակայն դա չի ազդել սեփական դիրքորոշումը պնդելու Հունգարիայի ձգտման վրա:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-22 11:45
Иран заранее эвакуировал три ядерных объекта, удары по которым нанесли США, сообщает персидская служба Би-би-си со ссылкой на заместителя директора Иранского радио и телевидения Хасана Абедини.
-
2025-06-22 11:35
День, когда каждый по-своему должен защитить свою Церковь. Этот день может стать и днём великого примирения, днём совместного действия.
-
2025-06-22 10:04
Система наблюдения NASA зафиксировала мощный выброс тепла в районе иранского ядерного объекта у Фордо незадолго до объявления США об авиаударе. Об этом сообщает газета The New York Times.
-
2025-06-22 10:02
США готовы в случае необходимости в течение считаных минут уничтожать дополнительные цели в Иране. Об этом заявил американский лидер Дональд Трамп, выступая в Белом доме с телеобращением к согражданам в связи с нанесением ударов по Ирану.