Դիմելու եմ միջազգային գործընկերներին․ Թովմասյանը՝ կաթողիկոսին առնչվող միջադեպի մասին
Սարդարապատի հուշահամալիր ոստիկանների կողմից կաթողիկոսի մուտքը խոչընդոտելու դեպքով դիմումներ են ուղարկվելու ՀՀ իրավապահ մարմիններին ու միջազգային գործընկերներին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության հարցերով մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Թագուհի Թովմասյանը։
Քիչ առաջ սոցցանցերում տեսանյութեր տարածվեցին, որոնցում երևում է, թե ինչպես են ոստիկանները և սևբերետավորները փորձում արգելել կաթողիկոսի և նրան ուղեկցող հոգևորականների մուտքը Սարդարապատի հուշահամալիր։
«Եթե մեկ բառով ասեմ՝ ազգային խայտառակություն է։ Բայց կարծում եմ՝ մենք ավելի խորը երևույթի հետ գործ ունենք, որովհետև պատմական իրողություններ գիտենք, որ Ադրբեջանն ու Թուրքիան պայքարում են Հայ առաքելական եկեղեցու, ինչպես նաև հայ եկեղեցու ու հայ ժողովրդի միասնության դեմ։ Այդ երկու տանդեմին միացել է Նիկոլ Փաշինյանի կառավարությունը, և արդեն եռյակ միություն է ձևավորվել ընդդեմ Հայ առաքելական եկեղեցու»,- նշեց Թովմասյանը։
Նա հավելեց՝ Փաշինյանը, ժողովրդական լեզվով ասած, «խռով է պահում» վեհափառի հետ, քանի որ վերջինս պարբերաբար քննադատել է կառավարության վարած պարտվողական քաղաքականությունը։ Ոչ միայն միասին հանդես չեն գալիս տարբեր կարևոր միջոցառումներին, այլև Փաշինյանն անգամ պատահական հանդիպումներից է խուսափում։ Դրա ապացույցը նաև այսօր Սարդարապատում տեղի ունեցածն է։
Թագուհի Թովմասյանը շեշտում է, որ գրություններով միջազգային գործընկերների ուշադրությունն է հրավիրելու Հայաստանում կատարվող իրողությունների վրա։ Ըստ նրա՝ Հայաստանի իշխանությունը զավթած Նիկոլ Փաշինյանը մեր երկիրը տանում է տոտալ թրքացման ճանապարհով։
«Ադրբեջանական քարոզչությունը դարձել է Նիկոլ Փաշինյանի քաղաքական կենսագործունեության բաղկացուցիչ մաս»,- ասում է ԱԺ պատգամավորը։
Նա նաև հիշեցրեց օրերս Ազգային ժողովի նիստերից մեկը, որում մեկը մյուսի հետևից ՔՊ-ական պատգամավորներն իրենց ելույթներում թիրախավորել էին Բագրատ սրբազանին և հայ եկեղեցին։ Իրավիճակը նա նմանեցնում է Ադրբեջանի Միլի Մեջլիսի նիստի հետ, որի ամանակ ևս պատգամավորները քննադատում էին Բագրատ սրբազանին ու հայ եկեղեցուն՝ նրանց համարելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը խոչընդոտ։
Հիշեցնենք` մայիսի 28-ին նշվում է Հանրապետության տոնը։ Հայաստանի առաջին հանրապետությունը հռչակվեց 1918 թվականի մայիսի 28-ին ու գոյություն ունեցավ մինչև 1920 թվականը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-22 11:45
Иран заранее эвакуировал три ядерных объекта, удары по которым нанесли США, сообщает персидская служба Би-би-си со ссылкой на заместителя директора Иранского радио и телевидения Хасана Абедини.
-
2025-06-22 11:35
День, когда каждый по-своему должен защитить свою Церковь. Этот день может стать и днём великого примирения, днём совместного действия.
-
2025-06-22 10:04
Система наблюдения NASA зафиксировала мощный выброс тепла в районе иранского ядерного объекта у Фордо незадолго до объявления США об авиаударе. Об этом сообщает газета The New York Times.
-
2025-06-22 10:02
США готовы в случае необходимости в течение считаных минут уничтожать дополнительные цели в Иране. Об этом заявил американский лидер Дональд Трамп, выступая в Белом доме с телеобращением к согражданам в связи с нанесением ударов по Ирану.