ՌԴ հայերի միությունը պահանջում է անկախ քննություն անցկացնել Սարդարապատի միջադեպի հարցով
Ռուսաստանի հայերի միությունը դատապարտել է Ամենայն հայոց կաթողիկոսի և մի շարք հոգևորականների մուտքը Սարդարապատի հուշահամալիր թույլ չտալը։ Տեղեկությունը հայտնում է միության մամուլի ծառայությունը։
«Կոչ ենք անում Հայաստանի ղեկավարներին, հայկական եկեղեցիների և թեմերի առաջնորդներին, հայկական քաղաքական և հասարակական կազմակերպություններին հրապարակայնորեն արտահայտել իրենց վերաբերմունքը տեղի ունեցածի վերաբերյալ։ Պահանջում ենք անցկացնել այս հանցավոր միջադեպի անկախ հետաքննություն` նման քաղաքական որոշում կայացնող աղբյուրը բացահայտելու և իրենց լիազորությունները բարձրացրած ուժային կառույցների ներկայացուցիչներին պատասխանատվության ենթարկելու նպատակով»,– ասված է հաղորդագրությունում:
Նշվում է, որ Սարդարապատում մայիսի 28-ին տեղի ունեցածը ոչ միայն բարոյական և հոգևոր նորմերի աղաղակող խախտում է, այլև պետության ինքնիշխան հիմքերի վրա հարձակման տարր։
Հիշեցնենք` մայիսի 28-ին` Առաջին հանրապետության տոնին, Սարդարապատում ոստիկանները խոչընդոտել էին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի մուտքը հուշահամալիր, սակայն ճեղքելով ոստիկանական պատը` կաթողիկոսին այնուամենայնիվ հաջողվել է հասնել հուշակոթողի մոտ, աղոթք բարձրացնել առ Աստված։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-22 11:45
Иран заранее эвакуировал три ядерных объекта, удары по которым нанесли США, сообщает персидская служба Би-би-си со ссылкой на заместителя директора Иранского радио и телевидения Хасана Абедини.
-
2025-06-22 11:35
День, когда каждый по-своему должен защитить свою Церковь. Этот день может стать и днём великого примирения, днём совместного действия.
-
2025-06-22 10:04
Система наблюдения NASA зафиксировала мощный выброс тепла в районе иранского ядерного объекта у Фордо незадолго до объявления США об авиаударе. Об этом сообщает газета The New York Times.
-
2025-06-22 10:02
США готовы в случае необходимости в течение считаных минут уничтожать дополнительные цели в Иране. Об этом заявил американский лидер Дональд Трамп, выступая в Белом доме с телеобращением к согражданам в связи с нанесением ударов по Ирану.