Последние новости

Բագրատ Սրբազանն աջակիցների հետ ՆԳՆ-ի դիմաց է․ պահանջում են հանդիպում Վահե Ղազարյանի հետ

Բագրատ Սրբազանն աջակիցների հետ հասել է ՆԳՆ-ի դիմաց։ Շարժման մասնակիցները պահանջում են հանդիպում ՆԳ նախարար Վահե Ղազարյանի հետ։

Քիչ առաջ Բագրատ Սրբազանին մոտեցավ ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը և փոխանցեց, թե Վահե Ղազարյանն այժմ հանդիպումների մեջ է և չի կարող իրենց ընդունել։

«Մեր թիրախը ներքին գործերի նախարարը չէ, մեր երկրում կա մեկը, որը խանգարում է մեր կյանքի ներդաշնակությանը, ֆիզիկական իմաստով գողանում է մեր հայրենիքը»,- ՆԳՆ դիմաց ասաց Բագրատ Սրբազանը։

Քաղաքացիները Բագրատ Սրբազանի հետ ցանկանում են հանդիպել ՆԳ նախարար Վահե Ղազարյանին՝ ստանալու իրենց հարցերի պատասխանը: Սրբազանը հուսով է, որ Ղազարյանը տղամարդու պես կպահի իրեն և չի խուսափի զրույցից:

«Մեր պահանջն է, որ դուք հիմա իջնեք ներքև և այսքան ժողովրդի առջև պատասխան տաք Ձեր արածների համար»,- ասաց Բագրատ Սրբազանը։

Հիշեցնենք, որ նախորդ գիշեր «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմնակիցները Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ գիշերն անցկացրել են Սարդարապատի հուշահամալիրում՝ դիմավորելով Հայաստանի առաջին հանրապետության հռչակման օրը՝ մայիսի 28-ը խորհրդանշական Սարդարապատի հուշահամալիրում։

Այնուհետև նրանք Բագրատ Սրբազանի գլխավորությամբ ավտոշարասյունով եկել են Երևան, և հանրապետության հրապրակում Սրբազանը հայտարարել է, որ մայիսի 29-ին ժամը 10-ին Սուրբ Աննա եկեղեցու բակում հավաք կլինի և կհայտարարվի անելիքների մասին:

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ