ՍԱՐԴԱՐԱՊԱՏԻ ՀԱՂԹԱԿԱՆ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԻՑ ՇՈՒՐՋ 110 ՏԱՐԻ ՀԵՏՈ ՆՈՒՅՆ ՎԱՅՐՈՒՄ ՀԱՅԵՐԸ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ ԿՐԵՑԻՆ
Սարդարապատի հաղթական հերոսամարտից շուրջ 110 տարի հետո նույն վայրում հայերը պարտություն կրեցին։ Այս մասին Տելեգրամի իր էջում գրել է Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը:
Նա, մասնավորապես, գրել է. «Հայկական ոստիկանական համազգեստով անհասկանալի ծագմամբ մարդիկ արգելափակում են Հայոց Կաթողիկոսի և եկեղեցականների մուտքը հուշահամալիր: Եվ իհարկե իշխանությունները, հատկապես վարչախմբի ղեկավարը, ոչ մի մեղք չունեն:
Նրանք խիստ զբաղված են. ամոթալի զիջումներով և աղետաբեր ու պառակտիչ գործողություններով «ինքնիշխանություն» են կերտում»:
Ավելի վաղ News.am-ը հայտնել էր, որ այսօր ոստիկանները, սևբերետավորները շղթա էին կազմել և խոչընդոտում էին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի մուտքը Սարդարապատի հուշահամալիր, քանի որ պետք է այցելեր Նիկոլ Փաշինյանը իր կառավարության անդամների ու ՔՊ-ականների հետ։ Ի վերջո, Վեհափառ հայրապետին հաջողվել է այցելել հուշահամալիր և աղոթք կարդալ:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-22 11:45
Иран заранее эвакуировал три ядерных объекта, удары по которым нанесли США, сообщает персидская служба Би-би-си со ссылкой на заместителя директора Иранского радио и телевидения Хасана Абедини.
-
2025-06-22 11:35
День, когда каждый по-своему должен защитить свою Церковь. Этот день может стать и днём великого примирения, днём совместного действия.
-
2025-06-22 10:04
Система наблюдения NASA зафиксировала мощный выброс тепла в районе иранского ядерного объекта у Фордо незадолго до объявления США об авиаударе. Об этом сообщает газета The New York Times.
-
2025-06-22 10:02
США готовы в случае необходимости в течение считаных минут уничтожать дополнительные цели в Иране. Об этом заявил американский лидер Дональд Трамп, выступая в Белом доме с телеобращением к согражданам в связи с нанесением ударов по Ирану.