Последние новости

Բագրատ Սրբազանն աջակիցների հետ շրջափակում է ՆԳՆ շենքի մուտքերը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Բագրատ Սրբազանն աջակիցների հետ այժմ շրջափակում է ՆԳՆ շենքի մուտքերը։ Նրանք պատրաստվում են շրջափակել մուտքերը, որպեսզի Վահե Ղազարյանը չկարողանա գնալ Ազգային ժողով։

 


«Մենք ուղղակի ականատեսը կլինենք, որ ևս մեկ անգամ թե ով է մեր երկրում այս վայրագությունների հեղինակը։ Սա նաև տղամարդ լինելու մասին է»,-քայլերթի ընթացքում լրագրողներին ասաց Բագրատ Սրբազանը։

Նշենք, որ շարժման անդամները առավոտից եկել են ՆԳՆ շենքի մոտ՝ հանդիպելու ՆԳ նախարար Վահե Ղազարյանի հետ։ Բագրատ Սրբազանին մոտեցավ ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանն ու հայտնեց, որ Վահե Ղազարյանը պատրաստ է հանդիպել նրա հետ, սակայն ոչ այս ֆորմատով, նաև հավելեց, որ այժմ նա հանդիպումներ ունի։

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ