Տիգրան Սարգսյան․ Հայաստանի ձեռնարկություններից 36-ը միացել են ԵԱՏՄ թվային հարթակին
ԵԱՏՄ-ում մշակված BEE-online միջազգային թվային ծառայությանն արդեն 36 հայկական ձեռնարկություն է միացել։ «ԵԱՏՄ երկրների թվային նախագծերը» թեմայով Մոսկվա–Մինսկ–Աստանա–Բիշքեկ–Երևան տեսակամրջի ժամանակ այս մասին հայտնեց Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահի տեղակալ, ԵԱԶԲ թվային նախաձեռնությունների հիմնադրամի համակարգող, Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը։
«Հայաստանից 36 ձեռնարկություն արդեն միացել է այդ հարթակին։ Դրանք ընդհանուր առմամբ Հայաստանի թեթև արդյունաբերության ոլորտի բոլոր խոշոր ձեռնարկություններն են, որոնք այս հարթակի շնորհիվ կարող են գործընկերներ գտնել»,-ընդգծեց Սարգսյանը։
Նրա խոսքով՝ ինտեգրման 10-ամյա փորձը ցույց է տալիս, որ կապերի զարգացումը նպաստում է ԵԱՏՄ բոլոր երկրների տնտեսության զարգացմանն ուղղված ներուժի բացահայտմանն ու իրացմանը:
ԵԱԶԲ թվային նախաձեռնությունների տնօրինության տնօրեն Ալեքսանդր Պետրովն էլ իր հերթին նշեց, որ այս պահին BEE-online հարթակի ծառայություններից օգտվում է շուրջ 3000 ձեռնարկություն, ընդ որում՝ ոչ միայն ԵԱՏՄ երկրներից: Նա նաև նշեց, որ ԵՏՀ-ում հույս ունեն մինչև տարեվերջ կրկնապատկել այդ ցուցանիշները։
Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահները Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագիրը ստորագրել են 10 տարի առաջ` 2014 թվականի մայիսի 29-ին Աստանայում։ Հետագայում դրան միացան Հայաստանն ու Ղրղզստանը։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-22 11:45
Иран заранее эвакуировал три ядерных объекта, удары по которым нанесли США, сообщает персидская служба Би-би-си со ссылкой на заместителя директора Иранского радио и телевидения Хасана Абедини.
-
2025-06-22 11:35
День, когда каждый по-своему должен защитить свою Церковь. Этот день может стать и днём великого примирения, днём совместного действия.
-
2025-06-22 10:04
Система наблюдения NASA зафиксировала мощный выброс тепла в районе иранского ядерного объекта у Фордо незадолго до объявления США об авиаударе. Об этом сообщает газета The New York Times.
-
2025-06-22 10:02
США готовы в случае необходимости в течение считаных минут уничтожать дополнительные цели в Иране. Об этом заявил американский лидер Дональд Трамп, выступая в Белом доме с телеобращением к согражданам в связи с нанесением ударов по Ирану.