Последние новости

Հրաժարական չտալով, վարչապետը Հայաստանն ադրբեջանական օկուպացիայի վտանգի առջև է կանգնեցրել

Ըստ միջազգային կարգի, եթե օրինական իշխանությունը վտանգի մեջ է գտնվում, ապա կարող է այլ երկրի զինված կոնտինգենտ հրավիրել ներքին թշնամիներից պաշտպանվելու համար։ Այս մասին հիշեցնում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, ապա շարունակում.

«Ալիևի հայտարարությունն, ի պաշտպանություն գործող ռեժիմի, այս տեսանկյունից է պետք դիտարկել։

Հրաժարական չտալով, գործող վարչապետը Հայաստանն ադրբեջանական( իմա’ թուրքական) օկուպացիայի վտանգի առջև է կանգնեցրել։

Այս հայտարարությունը նաև ցույց է տալիս, թե ովքեր են գործող ռեժիմի իրական հովանավորները։

Մենք պետք է մտնենք իրավական դաշտ և գործող վարչապետը պետք է օրինական կարգով հրաժարական տա, հասկանալով, որ ինքն այլևս անընդունելի է, իր ժամանակը սպառվել է»,- գրել է քաղաքագետը։

Verelq.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ