Последние новости

Երուսաղեմի պատրիարքը դատապարտել է Սարդարապատում վեհափառի մուտքը խոչընդոտելը

Երուսաղեմի հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը դատապարտել է Սարդարապատի հուշահամալիրում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ ոստիկանության գործողությունները։ Այս մասին սրբազանը հայտարարություն է տարածել։

«Խստագույնսդատապարտում ենք Ամենայն հայոց հայրապետի հանդեպ կիրառված` ոստիկանության ամոթալի և անպատվաբեր վարքը: Լիահույսենք, որ ՀՀ ոստիկանությունը կվերանայի իր գործելակերպն ու վերաբերմունքը Հայ առաքելական եկեղեցու և Ամենայն հայոց հայրապետի նկատմամբ»,– ասված է նամակում։

Նա հույս է հայտնել, որ ոստիկանությունը կվերանայի իր գործելաոճն ու կբացառի նման դեպքերի կրկնությունը։

Մանուկյանը հիշեցրել է, որհոգևորականները բոլորի հետ հավասար մասնակցել են Սարդարապատի ճակատամարտին, իսկ հիմա ոստիկանությունը ոչ միայն չի ապահովել կաթողիկոսի անվտանգությունը, այլև խոչընդոտել է նրա մուտքը։

Երուսաղեմի Պատրիարքն իր զորակցությունն է հայտնել Ամենայն հայոց կաթողիկոսին։ Նա ընդգծելէ, որ ոչ ոք ի զորու չէ խախտել Հայ առաքելական եկեղեցու հիմքերը։

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ