«Միասին» շարժում․ ՔՊ վարչախումբը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ բացարձակ հոգեվարքի մեջ է
Հայոց ողջ պատմության մեծագույն խորհուրդ ունեցող մայիսի 28-ի օրը և դրան նախորդող բոլոր իրադարձությունները վերջնականապես ապացուցեցին, որ ՔՊ վարչախումբը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ բացարձակ հոգեվարքի մեջ է և արդեն վերազանցել է մարդկային և բարոյական թույլատրելիության և ՀՀ օրենքների բոլոր հնարավոր սահմանները։ Այս մասին հայտարարություն է տարածել «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման խորհուրդը:
Հայտարարությունում նաև ասվում է. «Քաղաքացիական անհնազանդության իրենց սահմանադրական իրավունքն իրականացնող ՀՀ քաղաքացիների հանդեպ վայրագության անպատկերացնելի դրսևորումները, որոնց զոհ դարձան անգամ անձեռնմխելիությամբ օժտված պատգամավորներ, ինչպես նաև անչափահասներ, կանայք, մնացին անպատիժ, և կայացավ անպատմելին՝ Հայոց վեհափառ կաթողիկոսի և Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր սպասավորների մուտքը Սարդարապատի հուշահամալիր խոչընդոտվեց իրավապահների համազգեստ հագած, բայց իրավապահի բարձր կոչմանը և մարդ լինելու արժեհամակարգին անհաղորդ մարդկանց խմբերի շղթայով, որոնք բիրտ և անիրավաչափ գործողություններով փորձում էին թույլ չտալ Սարդարապատի հերոսամարտի կայացման ակունքներում գտնվող Հայ Առաքելական եկեղեցու սպասավորների մուտքը հուշահամալիր։ Այնուհետև ծաղկեպսակներին հայտարարված անհեթեթագույն պայքարը, ապա՝ երեկոյան հընթացս հորինված պատճառաբանությամբ ՌԴ առաջին ալիքի հեռարձակման արգելումը վկայում են, որ Հայաստանը գահավիժում է ցնցումների վտանգավորագույն մի շրջան․ ՀՀ միջազգային հեղինակությանը և պետության համբավին հասցված է անդառնալի վնաս։
Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումը խստագույնս դատապարտում է գործող վարչակարգի կողմից իրականացվող իրավական ու բարոյական բոլոր արժեքներն ու նորմերը ոտնահարող գործողությունները՝ պահանջելով նման իշխանության անհապաղ հեռացումը՝ համաձայն ՀՀ քաղաքացիների հավաքական կամքի և ՀՀ օրենսդրության։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-23 05:59
Происходящее в Армении – трагедия, так как Церковь для армянского народа – собирательный центр. Об этом сказал заместитель начальника Главного штаба Сухопутных войск ВС СССР, один из создателей Вооруженных сил независимой Армении генерал-лейтенант Норат Тер-Григорянц в интервью Sputnik Армения.
-
2025-06-23 05:54
По данным СМИ, для рассмотрения апелляционной жалобы по делу об аресте Самвела Карапетяна, назначен судья Армен Даниелян. В связи с этим Аlpha News обратилась за комментариями к адвокату Араму Вардеваняну - члену юридической команды бизнесмена и филантропа.
-
2025-06-22 11:45
Иран заранее эвакуировал три ядерных объекта, удары по которым нанесли США, сообщает персидская служба Би-би-си со ссылкой на заместителя директора Иранского радио и телевидения Хасана Абедини.
-
2025-06-22 11:35
День, когда каждый по-своему должен защитить свою Церковь. Этот день может стать и днём великого примирения, днём совместного действия.