Последние новости

Մոսկվայում մեկնարկել է ԵՏՀ հերթական նիստը, որը նախագահում է Մհեր Գրիգորյանը

Մոսկվայում ընթանում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստը, որը նախագահում է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ նիստի օրակարգում ընդգրկված են երեք տասնյակից ավելի հարցեր:

Հիշեցնենք, որ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ նախորդ նիստը կայացել էր հունվարի 26-ին։ Նիստի ընթացքում քննարկվել էին ԵԱՏՄ տարածքում մաքսային քաղաքականությանը, տեխնիկական կանոնակարգմանը և ԵԱՏՄ անդամ պետությունների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր:

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ